03.20.2017

Շաբաթվա առաջադրանքները 20-24.03.2017

Հատուկ 20-24.03.2017

 

Երկուշաբթի (20.03.2017)

  1. Արտագրիր տեքստը՝ լրացնելով բաց թողած տառերը և կետադրությունը։

    տեքստ
  2. Վերաշարադրիր տեքստերը՝ ուղղակի խոսքը փոխելով անուղղակիի։

Ա)
Մի անգամ Նասրեդինն ասաց իր կնոջը.
-Գնա, մի կտոր պանիր բեր: Այն ամրացնում է ստամոքսը և ախորժակը գրգռում է:
-Մեր տանը պանիր չկա ,-պատասխանեց կինը:
-Ավելի լավ, պանիրը խանգարում է ստամոքսը և թուլացնում է լնդերը ,- ասաց Նասրեդինը:
Կինը զարմացած հարցրեց.
— Կասե՞ս՝ այս երկու իրար հակասող դատողություններից որն է ճիշտ:
-Եթե տանը պանիր կա` առաջինը, իսկ եթե ոչ՝ երկրորդը , — պատասխանեց Նասրեդինը:

Բ)
Ամերիկացի հանրաճանաչ գրող Մարկ Տվենը մի անգամ, գնացքով ուղևորվում էր դեպի Ֆրանսիա՝ Դիժոն: Այդ օրը՝ կեսօրին, նա շատ հոգնած էր և մի փոքր քնել էր ուզում: Այդ պատճառով էլ խնդրեց գնացքի ուղեկցորդին արթնացնել իրեն, երբ հասնեն Դիժոն: Բայց զգուշացրեց, որ ինքը շատ պինդ քնող է.
— Ես կարող եմ գոռգոռալով հրաժարվել, երբ Դուք փորձեք արթնացնել ինձ, բայց ուշադրություն չդարձնեք, ուղղակի ինձ մի կերպ գնացքից դուրս արեք,- ասաց նա ուղեկցորդին:
Երբ Մարկ Տվենն արթնացավ, գնացքն արդեն Փարիզում էր: Բարկացած գրողը շտապեց դեպի ուղեկցորդը և ասաց.
-Ես իմ կյանքում դեռ  այսքան չէի բարկացել:
Ուղեկցորդը նայեց նրան և հանգիստ տոնով ասաց.
-Դուք նույնիսկ կիսով չափ բարկացած չեք այն ամերիկացու համեմատությամբ, որին ես դուրս արեցի գնացքից Դիժոնում:

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստերը, պատասխանիր հարցերին

Ա)
Մի անգամ Նասրեդինն ասաց իր կնոջը.
-Գնա, մի կտոր պանիր բեր: Այն ամրացնում է ստամոքսը և ախորժակը գրգռում է:
-Մեր տանը պանիր չկա ,-պատասխանեց կինը:
-Ավելի լավ, պանիրը խանգարում է ստամոքսը և թուլացնում է լնդերը ,- ասաց Նասրեդինը:
Կինը զարմացած հարցրեց.
— Կասե՞ս՝ այս երկու իրար հակասող դատողություններից որն է ճիշտ:
-Եթե տանը պանիր կա` առաջինը, իսկ եթե ոչ՝ երկրորդը , — պատասխանեց Նասրեդինը:

Հարցեր

  • Նասրեդինի կարծիքով ի՞նչ լավ հատկանիշներ ունի պանիրը։
  • Նասրեդինի կարծիքով ի՞նչ վատ հատկանիշ ունի պանիրը։
  • Այդ իրար հակասող դատողություններից ո՞րն է ճիշտ համարում Նասրեդինը։
  • Ի՞նչ ես կարծում, այս պատմությունը ի՞նչ տրամադրություն է արթնացնում՝ տխուր թե ուրախ։
  • Գրիր ուրախ բառի երկու հոմանիշ։
  • Երկու գոյական գրիր, որ կարող են ուրախ լինել։
  • Ո՞վ է Նասրեդինը։ Համացանցից տեղեկություն գտիր և կարդա Նասրեդինի մասին։

 

Բ)
Ամերիկացի հանրաճանաչ գրող Մարկ Տվենը մի անգամ, գնացքով ուղևորվում էր դեպի Ֆրանսիա՝ Դիժոն: Այդ օրը՝ կեսօրին, նա շատ հոգնած էր և մի փոքր քնել էր ուզում: Այդ պատճառով էլ խնդրեց գնացքի ուղեկցորդին արթնացնել իրեն, երբ հասնեն Դիժոն: Բայց զգուշացրեց, որ ինքը շատ պինդ քնող է.
— Ես կարող եմ գոռգոռալով հրաժարվել, երբ Դուք փորձեք արթնացնել ինձ, բայց ուշադրություն չդարձնեք, ուղղակի ինձ մի կերպ գնացքից դուրս արեք,- ասաց նա ուղեկցորդին:
Երբ Մարկ Տվենն արթնացավ, գնացքն արդեն Փարիզում էր: Բարկացած գրողը շտապեց դեպի ուղեկցորդը և ասաց.
-Ես իմ կյանքում դեռ  այսքան չէի բարկացել:
Ուղեկցորդը նայեց նրան և հանգիստ տոնով ասաց.
-Դուք նույնիսկ կիսով չափ բարկացած չեք այն ամերիկացու համեմատությամբ, որին ես դուրս արեցի գնացքից Դիժոնում:

Հարցեր

  • Ո՞վ է Մարկ Տվենը։
  • Ո՞ւր էր գնում Մարկ տվենը գնացքով։
  • Ինչո՞ւ է խնդրում ուղեկցորդին, որ իրեն արթացնի։
  • Ինչո՞ւ ուղեկցորդը չէր արթնացրել Մարկ Տվենին։
  • Քո կարծիքով ինչպե՞ս էր եղել, որ ուղեկցորդը շփոթել էր, թե ում պիտի գնացքից իջեցնի։
  • Տեղեկություններ գտիր Մարկ Տվենի մասին։