04.03.2017

Շաբաթվա առաջադրանքները՝ 03.-07.04.2017

Հատուկ՝ 03-07.04.2017

Երկուշաբթի (03.04.2017)

  1. Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
    ուղղագր.-կետ.
  1. Տեքստը կարդա, փոխադրիր ժամանակակից լեզվի։

Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած՝ փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, էն ա, հոգին առավ: Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց.
— Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա:
Զորականի ձեռները թուլացան. թագավորն իր գլուխն ազատեց, քսան տարեկան լալ (մունջ) որդին իր հորը պրծացրեց:

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
  2. Մեկ նախադասությամբ գրիր՝ ինչ իմացար այս տեքստից։
  3. Վերաշարադրիր այնպես, որ գործողությունները ներկա ժամանակով լինեն (հիմա կատարվող)։

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով։ Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել։ Սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային։ Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվեցին մինչև ստորոտը։ Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին։
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին։