04.10.2017

Շաբաթվա առաջադրանքները՝ 10-14.04.2017

Հատուկ՝10-14.04.2017

  1. Լրացրու բաց թողած տարեռն ու կետադրիր.
    16
  2. Կարդա տեքստը և փոխադրիր։ Վերջում կարծիքդ հայտնիր մեծահարուստի արարքի մասին։

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց. «Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի. «Ինչու՞ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց. «Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:

Հովիկ Չարխչյան

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա։ Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է, ու նրա վրա մարդը ցնցում է զգում։ Կամչատկայի բնակիչներն այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որը երբեմն սահնակով է տեղ գնում։ Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը իր վրայից թափ է տալիս լվերին (լու)։ Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ինչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում։

  1. Որպես նախադասություն տեքստից դուրս գրիր միայն այն անդամները, որոնք պատասխանում են «ով, ինչ է անում» հարցերին։
  2. Տեղեկություններ գտիր երկրաշարժի մասին։ 1-2 նախադասությամբ գրիր, թե ինչից է երկրաշարժ տեղի ունենում։