04.12.2017

  1. Կարդա «Նա» հատվածը։ Ներկիր այն պնդումները, որոնք չեն հակասում պատմվածքի մտքին։
  • Անտոնիոն թափառական երաժիշտ էր։
  • Ջուլիետտան սիրում էր լսել Անտոնիոյի նվագները։
  • Անտոնիոն նվագում էր բացառապես փողի համար։
  • Ջուլիետտան ամեն ինչ անում էր, որ գրավի Անտոնիոյին։
  • Անտոնիոն գոռոզամիտ էր։
  • Անտոնիոն համաձայնում է ապրել Ջուլիետտայենց հանը և նվագել միայն նրա համար։
  • Անտոնիոն չէր սիրում Ջուլիետտային։
  • Ջուլիետտան դեմ գնաց հոր կամքին։
  • Ջուլիետտան համաձայն էր, որ ստորին խավերից մի տղա, որքան էլ տաղանդավոր լինի, արժանի չէ իրեն։
  • Անտոնիոն վրեժ է լուծում Ջուլիետտայից՝ իրեն վիրավորելու համար։
  • Անտոնիոյի վրեժն ավելի ազդեցիկ չէր, քան «Ես» հատվածի հերոսինը։
  1. Կարծիքդ գրիր վրեժի մասին։ Փորձիր դրանում գտնել և՛ դրական, և՛ բացասական բաներ։ Գնահատիր Անտոնիոյի արարքը. ինքն ավելի լա՞վն է Ջուլիետտայից, երբ նրան հիշեցնում է վիրավորանքի մասին։
  2. Բնութագրի՛ր Անտոնիոյին՝ հիմնավորելով բնութագրումդ պատմվածքից քաղած տողերով։

ՀԱՏՈՒԿ

  1. Դասագրքից կարդա «Հայկ և Բել» առասպելի մեկնաբանությունը (էջ 45)։ Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
  2. Գտիր և արտագրիր Հայկին նկարագրող տողերը։
  3. Ինչո՞ւ է Հայկը հեռանում Բաբելոնից։
  4. Ինչո՞ւ է Բելը մարդ ուղարկում Հայկի մոտ։
  5. Ի՞նչ է անում Բելը, երբ Հայկը չի համաձայնում վերադառնալ։
  6. Ինչպե՞ս է Հայկը սպանում Բելին։
  7. Որտեղի՞ց է ծագում մեր երկրի անունը՝ ըստ «Հայկ և Բել» առասպելի։
  8. Տեղեկություններ գտիր առասպելի մասին (ի՞նչ է առասպելը)։ Կարդա և դրա մասին գրիր քո բլոգում։
  9. Տեղեկություններ գտիր Բաբելոնի մասին։ Կարդա և ինչ հասկացար, գրիր քո բլոգում։