04.26.2017

  1. Սովորողների՝ Համո Սահյանի բանաստեղծությունների մասին կարծիքների ընթերցում և քննարկում։
  2. Կարդա Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը՝ մինչև «Եվ երկու եղբայր ֆուրգոնների կողքից վազեցին, որ հասնեն իրենց սահնակին» նախադասությունը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
  3. Բնութագրիր Հաճի աղային և որդիներին, բնութագրումդ հիմնավորիր պատվմածքից քաղած տողերով։
  4. Բնութագրիր պատմվածքի կանանց՝ ըստ կարդացած հատվածի։ Հիմնավորիր ասածդ պատմվածքից քաղած տորերով։
  5. Գնահատիր Հաճի աղայի արարքը։ Դիտարկիր արարքը երկու կողմից՝ ճիշտ էր, որովհետև…. Սխալ էր, որովհետև….
  6. Էսսե գրիր՝ «Պատասխանատու եմ…» թեմայով։

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը՝ մինչև «Եվ երկու եղբայր ֆուրգոնների կողքից վազեցին, որ հասնեն իրենց սահնակին» նախադասությունը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
  2. Տրված պնդումների մոտ գրիր՝ ճիշտ է, թե սխալ.
  • Հաճի աղան իմացել էր, որ թուրքերը հարձակվում են իրենց քաղաքի վրա։
  • Հաճի աղա որոշել էր, որ գնալու են քաղաքից դուրս՝ հանգստանալու։
  • Բոլոր վաճառականները ավելի շուտ գիտեին թուրքերի գալու մասին, քան Հաճի աղան։
  • Առաջինը Հաճի աղայի որդին է իմացել, որ թուրքերը հարձակվում են։
  • Հաճի աղան գնաց տուն ու հանգիստ սուրճ խմեց։
  • Հաճի աղայի հարսն ասաց, որ ինքը չի գնա իրենց տնից։
  • Սրբունը Հաճի աղայի քույրն էր։
  • Սրբունը լաց էր լինում, որովհետև իրեն թատրոն չէին տանում։
  • Հարսներն ու Հաճի խանումը Սրբունին ուզում էին անպայման հետները տանել։
  • Հաճի աղան համարում էր, որ ավելի լավ է՝ Սրբունին տանեն, քան շատ իրեր։
  • Հաճի խանումը համարում էր, որ ավելի լավ է շատ իրեր տանեն, քան Սրբունին։
  • Սրբունը եղբոր տղաների համար ձեռնոց էր գործել։
  • Բոլորը փախան քաղաքից, բացի Սրբունից։
  1. Ի՞նչ ես կարծում, Սրբունին թուրքերը անվնա՞ս կթողնեն։