05.15.2020

  1. Մեջբերվող ուղղակի խոսքում փոխիր հեղինակի խոսքի տեղը երկու ձևով։
  • Շապուհը խորհրդի կանչեց իր աստղահմաներին ու ասաց.
    -Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավրին, բայց նա ինձ միշտ անարգեց։
  • -Շատ շնորհակալ եմ, իմաստո՛ւն Խիկար, կհետևեմ քո խորհուրդներին,- ասաց հյուրը։
  • «Ավա՜ղ, երկրորդ խրատս էլ հովը տարավ առաջինի պես»,- մտածում էր իմաստուն Խիկարը։
  • Հետո մոտեցավ ինձ, բացեց ափը և հարցրեց.
    — Ափիս միջինն ի՞նչ է։
  • Շայլոկը մի զարհուրելի պայման դրեց.
    — Եթե Անհոնիոն իր նշած օրը պարտքը չվերադարձնի, իր մարմնից ինձ պիտի մի ֆունտ միս տա։
  • Գյուղացին ասաց.
    -Դրա քաշով ինձ ոսկի տուր։
  • -Սա մարդու աչք է, թագավո՛ր,- պատասխանեց ծերունին։
  • -Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես ստում,- զարմացավ պարտատերը։
  • Պարտապանը համարձակ մոտեցավ պարանին և բացականչեց.
    — Ո՛վ անաչառ դատավոր-զանգ, ասա՛, ոսկին տվե՞լ եմ այս մարդուն։
  • Մի համարձակ երիտասարդ ասաց.
    -Մտածելով քարը ճամփից դեն չես գցի։

2. Տեղադրիր բաց թողած տառերը և կետադրիր։

10-եր

3. Տեքստից գտիր բարդ ստորադասական նախադասությունները, որոշիր երկրորդական նախադասությունների շարահյուսական պաշտոնը։

4.Գտիր դերբայական դարձվածները, որոշիր՝ որ դերբայն է գերադաս անդամը և ինչ շարահյուսական պաշտոն ունի։