09.02.2019

  1. Ծանոթացում։
  2. Ավագ դպրոցի կայքի ուսումնասիրում։
  3. «Թարգմանիր» և «Օրագիր» ամսագրերի ուսումնասիրում՝ որպես ուսումնական տարածքներ։
  4. «Սուրհանդակ» և «Էթիկետ» ռադիոների ուսումնասիրում, գործունեւթյան առաջարկներ, նախագծումներ։
  5. «Իմ կրթական հավակնությունները» նախագծով ուսումնասիրում ենք 9-րդ դասարանի ուսումնական պլանը։
  6. Գրառում բլոգում՝ «Ինչ և ինչպես եմ սովորելու 9-րդ դասարանում»։

Լրացուցիչ

  1. Հաջորդ դասի համար պատրաստիր գրական ամենահավանածդ ստեղծագործության մասին ընդարձակ գրառում։ Ներկայացրու՝ ինչն է հատկապես գրավել, քաղիր ամենահետաքրքիր հատվածները, ներկայացրու՝ ինչպես է ազդել քեզ վրա, ինչ է սովորեցրել կամ ինչից է զգուշացրել այդ ստեղծագործությունը։
  2. Լեզվական աշխատանք՝

Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովա-ուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կվել դռան մոտ։

  • Լրացրու տրված նախադասության մեջ բաց թողած տառերը։
  • Գտիր ան հոլովման ենթարկվող գոյականները։
  • Գտիր նախադասության մեջ ածականը, որոշիր տեսակը։
  • Գտիր հականիշների մեկ զույգ։
  • Գտիր ածանցավոր 2 բառ։
  • Որոշիր քշել և խցկվել բայերի սեռերը։
Advertisements