09.06.2019

  1. Ուղղագրական կանոններ (կրկնություն)
  • Ձայնավորների ուղղագրությունը (օ-ո, է-ե, ը)
  • Եվ-ի ուղղագրությունը
  • յ ձայնակապի ուղղագրությունը

Առաջադրանք՝ լրացրու բաց թողած տառը.

  •  է-ե- Ամենա-ական, քրիստոն-ություն, երև-ջ, ինչև-, հն-աբան, չ-իք, առ-ջ, պատն-շ, լայն-կրան, դող-րոցք, հն-աբան, նաօր-, մանր-, միջօր-ական, ան-անալ, գոմ-շ։
  • օ-ո- հն-րյա, փայտ-ջիլ, միջ-րեական, օրեց-ր, ան-րեն, տն-րինություն, հանապազ-ր, առ-րյա, ոսկեզ-ծ, աշխարհազ-ր, առ-րյա, ապ-րինի, նախ-րդ, վաղ-րոք։
  • Ը (որտեղ անհրաժեշտ է)- խոչ-նդոտ, ան-նտել, մթ-նկա, ակ-նթարթ, կոր-նթարդ, որոտ-նդոստ, առ-նթեր, սր-նթաց, օր-ստօրե, հյուր-նկալ, գահ-նկեց, լուս-նկա, ճեպ-նթաց։
  • (եվ-և)- ալ-որ, ձ-ույթ, ար-կա, թեթ-ոտն, հոգ-որդի, եղր-անի, գոր-որել, կար-որ, հոգ-իճակ, տար-երջ, հոգ-վարք, ոսկ-որել։
  • (յ ձայնակապ՝ որտեղ անհրաժեշտ է)-ջղա-ին, ժողովածու-ում, հեռակա-ել, է-ական, առքա-որդի, Սերգե-ի, թե-աման, հա-ելազարդ, բերմնացու-ի, Նա-իրի, երեխա-ի, խնա-ել, հետի-ոտն, դշխո-ական, մանգո-ի։

2. Բաղաձայններ՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Դրանց ուղղագրությունը՝ գրում ենք ձայներղները, կարդում ենք համապատասխան խուլերը ձայնորդներից, ձայնավորներից հետո։

Առաջադրանք՝ Լրացրու բաց թողած տառերը.

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զար-արել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահ-չակ Սաադին։ Առավոտ վաղ զար-նեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պ-նված, որ վաղորդ-նի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթ-ր շղա-շներով։ Նստեց ծա-կած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջ-ն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փ-ած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թ-թ-ուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվա-ճան ու սիրավառ ար-եցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափ-ի- վարդերի մեջ թաղած։

Գրականություն

Կարդում ենք գրաբար.

Գրաբարի ձեռնարկ-մաս 1-ին , էջ 4-7։ Կատարիր առաջադրանքները։ Կարծիքդ գրառիր կարդացածդ ասույթների շուրջ։

 

Հատուկ

Օմար Խայամ. Առակ հայելու մասին

Մի իմաստունի հարցրին.
-Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես տեսնում:
-Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
-Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
-Ինքս ինձ…
-Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունը (աշխատանք բառարանով)
  2. Քանի՞ հոգի են խոսում այս առակի մեջ։
  3. Ո՞վ է ասում «Նայիր պատուհանից։ Ի՞նչ ես տեսնում»։
  4. Ո՞վ է այս առակի հեղինակը։
  5. Երեխաները խաղում են։ նախադասությանը բառեր ավելացրու, որոնք տրված հարցերի պատաստանները լինեն.
    ա) Ո՞ւմ երեխաները, բ) ո՞ր երեխաները, գ) ե՞րբ են խաղում, դ) որտե՞ղ են խաղում, ե) ինչո՞վ են խաղում։

 

Advertisements