09.09.2019

Հայոց լեզու

  1. Նախորդ դասարաններում սովորածի կրկնություն.
  • Նախորդ օրվա առաջադրանքի ստուգում։
  • Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը կամ տառակապակցությունը.

Սկսվել էին երկու հարյուր ի-սունմեկերորդ օրիմպ-ական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագ-տն սուրհանդակներն Օլիմպոսից ու-ևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առա-իկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակար-ը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դա-արեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօր-ի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղ-ան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապան- տաճարներն ու հուշար-անները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ուն-որներն ու չ-ավորները, կտրի- ը-բոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

2. Հնչյունափոխություն։ Շեշտափոխության հետ կապված հնչյունափոխություն։ Ձայնավորների հնչյունափոխությունը-

  • ի-ը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ը՚ձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)
  • ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)
  • է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).
  • ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

Առաջադրանք

Վերականգնիր անհնչյունափոխ արմատը.

Ընչացք, անասնապահ, ամրանալ, թթվահամ, խորհրդավոր, երեսնամյա, ուրվագիծ,ծաղկաբույր, թախծոտ, ընկալել, քեռակին, նախնական, գաղտնապահ, հոգեբանություն, ոսկեվաճառ, բարեգործ, կիսամյակ, վիրաբույժ, վիճաբանություն, իջվածք, վիրահատում, գիսակ, գիտակ։

Գրականություն

Կարդում ենք Վոլֆգանգ Բորխերթի մանր պատմվածքները.

Փոքր պատմվածքներ , «Կեգլուղի», «Առնետները գիշերը քնում են»

Բորխերթի կենսագրությունը (Փոխադրել հայերեն)

  • Պացիֆիզմ
  • Քննարկում. պացիֆիզմը օգտակա՞ր է, թե վնասակար։
  • Էսսե գրել՝ Բորխերթի ստեղծագործություններից ինձ ինչ մնաց։
Advertisements