09.13.2016

Գրականություն

Առասպելները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ

  1. Հայկ և Բել
  2. Արա Գեղեցիկ և Շամիրամ
  3. Տիգրան և Աժդահակ
  4. Արտաշես և Արտավազդ
  5. Արտաշեսի մահը և Արտավազդի թագավորելը

Խմբային աշխատանք, աշխատանքների ներկայացում։
Տնային հանձնարարություն. Էսսե գրել «Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք» վերնագրով։

Հայոց լեզու

Ենթակա և ուղիղ ձևով դրված ոչ ենըթակա անդամներ։ Ուշադրություն հատկապես ուղիղ խնդրի վրա։ Գործնական աշխատանք՝ տրված տեքստից առանձնացնել ենթական և ստորոգյալը (ստանալ պարզ համառոտ նախադասություն)։

Հոգու բաղադրությունը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սկզբում մարդկային հոգին որոշվում էր երեք գործոնով՝ ժառանգականությամբ, կարմայով և ազատ ընտրությամբ։ Որպես կանոն, սկզբում դրանք ունենում են հետևյալ չափաբաժինները. 25% ժառանգականություն, 25%  կարմա, 50% ազատ ընտրություն։

Ժառանգականությունը. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով։ Այս ամենը կախված է ծնողներից։

Կարմա. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ մասով որոշվում է նախորդ կյանքից մնացած տարրերով, չգիտակցված ցանկություններով, սխալներով, վերքերով և նման բաներով, որոնք դեռ հուզում են նրա ենթագիտակցությունը։

Ազատ ընտրությունը. Ճանապարհի սկզբին հոգին կիսով չափ ազատորեն ընտրում է, թե ինչ անի։ Դրսի ազդեցությունը գործում է ընդամենը 50%-ով։

25%, 25%, 50%՝ այսպիսին է հարաբերակցությունն սկզբում։ 50% ազատ ընտրություն ունենալով՝ մարդ կարող է հետագայում փոխել այդ հարաբերակցությունը։ Նա կարող է ազատվել ժառանգականության ազդեցությունից՝ երիտասարդ տարիքում մերժելով ծնողների իշխանությունը։ Կամ կարող է ազատվել իր կարմայից՝ հրաժարվելով ենթագիտակցական ազդակներից։ Եվ ընդհակառակը, նա կարող է հրաժարվել ազատ ընտրությունից և խաղալիք դառնալ ծնողների կամ իր ենթագիտակցության ձեռքին։

Այսպես՝ շրջանը փակվում է։ Գերագույն պարադոքսը՝ ազատ ընտրություն ունեցող մարդը կարող է հրաժարվել ազատ ընտրությունից։

Տնային հանձնարարություն.

«Ի՞նչ է ընտրությունը, ինչպես եմ ընտրություն կատարում» թեմայով շարադրանք։