09.20.2016

Գրականություն

  1. «Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք» թեմայով շարադրանքի ընթերցում։
    1. Հայկ և Բել
    2. Արա Գեղեցիկ և Շամիրամ
    3. Տիգրան և Աժդահակ
    4. Արտաշես և Սաթենիկ
      Կարդալ տրված հոդվածները, վերաբերմունք արտահայտել հայոց հերոսների մասին։

«Սասնա ծռեր» ինչ գիտենք, որ պատումն ենք հիշում։ 

Տանը՝ կարդալ «Սասնա ծռեր» էպոսի՝ գրքում եղած հատվածը։ 5 հարց գրել, որոնց պատասխանը կա տրված հատվածում։ Եվս 5 հարց գրել, որոնց պատասխանը հնարավոր չէ տրված հատվածում գտնել։

 

Հայոց լեզու

Գոյականական անդամի լրացումները։ Հատկացուցիչ։ Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը

Տեքստից դուրս բերել հատկացուցիչները

Ֆրանսիայի հուշարձանները

Ֆրանսիայի հուշարձանները ներկայացնում են այդ երկրի պատմությունը: Ամենահայտնիներն են`

Էյֆելյան աշտարակ— կառուցվել է Գյուստավ Էյֆելի նախագծմամբ 1889թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, որը հետագայում դառնում է ոչ միայն Փարիզի, այլ նաև Ֆրանսիայի խորհրդանիշը: Նրան անվանում են նաև «Երկաթյա տիկին»: Իր կառուցման ժամանակ այն եղել է աշխարհի ամենաբարձ կառույցը` 324 մետր, և չի գերազանցվել 42 տարի:

Հաղթանակի կամար – գտնվում է Աստղի հրապարակում`Շանզելիզե պողոտայի վերևի հատվածում: Այն կառուցվել է Նապոլեոն Բոնապարտի հրամանով 1806 թվականին և նվիրված է ֆրանսիական բանակի հաղթանակին: Հուշարձանում է գտնում առաջին համաշխարհային պատերազմի անհայտ զինվորի գերեզմանը:
Լուվրի թանգարան— Փարիզի խորհրդանիշներից է, նախկինում եղել է թագավորական պալատ: Այնտեղ ներկայացված են  արվեստի 35000 գործեր, ամենահայտնի աշխատանքը Լեոնարդո Դավինչիի Ջակոնդան է: Լուվրում ցուցադրվում են նաև տարբեր ժանակաշրջանների քանդակներ և հավաքածուներ:
Վերսալի ամրոց –պատմական հուշրձան է, նախկինում եղել է թագավորական դղյակ: Վերսալի ամրոցն իր այգիներով համարվում է համաշխարհային ժառանգության նմուշ: Տարեկան մի քանի միլիոն այցելու է ունենում:
Սակրը Կյոր տաճար –Փարիզի խորհրդանշական հուշարձաններից է, գտնվում է 130 մետր բարձրության վրա`Մոնմարտր բլրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի վրա: Կառուցված է ռոմանաբյուզանդական ոճով և ճանաչվում է իր սպիտակ գույնով:
Շանզելիզե պողոտա –Փարիզի ամենամեծ ու հայտնի պողոտաներից է: Շատերը համարում են քաղաքի, նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ պողոտան: Նաև քաղաքի հիմնական տուրիստական վայրերից է:
Լյուքսեմբուրգի այգի –հանրային այգի է, որը գտնվում է Փարիզի 6-րդ շրջանում: Այն ունի բույսերի 180 և քանդակների 106 տեսակի հավաքածու:
Փարիզի աստվածամոր տաճար – այս տաճարն այցելուներին հիացնում է իր արտասովոր կառուցվածքով և հարուստ դեկորներով:

Տանը՝  տրված տեքստից դուրս գրել հատկացուցիչները.
Քիանո Ռիվզը իր նոր՝ «Աստծո դուստրը» ֆիլմի նկարահանումների ավարտի առթիվ Նյու Յորքի ակումբների մեկում կազմակերպված երեկույթի առաջին 20րոպեն բաց է թողել։ Նա համբերատար սպասել է անձրևի տակ, թե երբ իրեն ներս կթողնեն։ Ոչ ոք նրան չի ճանաչել։ Ակումբի տերն ասել է. «Ես նույնիսկ չգիտեի, որ Քիանուն կանգնած է անձրևի տակ ու սպասում է, որ իրեն ներս թողնեն. նա ոչ ոքի ոչինչ չի ասել»։ 
-Նա մետրոյով է երթևեկում։
-Նա հանգիստ շփվում է փողոցի տնազուրկների հետ ու օգնում նրանց։
-Նա ընդամենը 50 տարեկան է (տեսքից ո՞վ կասի)։
— Նա կարող է սովորական մարդկանց մեջ այգում նստած հոթ-դոգ ուտել։
-«Մատրիցաներից» մեկի նկարահանումներից հետո նա բոլոր կասկադյորներին մեկական «Հալեյ» մակնիշի մոտոցիկլետ է նվիրել՝ ի նշան նրանց վարպետությունն ընդունելու։
-Նա հրաժարվել է հոնորարի մեծ մասից՝ հօգուտ զգեստների ձևավորողի ու «Մատրիցայի» հատուկ էֆեկտները նկարող համակարգչի մասնագետների աշխատավարձի.ոՈրոշել է, որ նրանց մասնակցության բաժինը թերարժևորված է ֆիլմի բյուջեում։
— Նա կրճատել է իր հոնորարը «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, որ գումարը հերիքի Ալ Պաչինոյին հրավիրելու համար։
— Նույն ժամանակահատվածում զոհվել է նրա լավագույն ընկերը, նրա ընկերուհին կորցրել է երեխային, դրանից անմիջապես հետո զոհվել է ավտովթարից, իսկ քույրը հիվանդացել է լեյկիմեայով. Քիանուն չի կոտրվել։ Նա զոհաբերել է հինգ միլիոն դոլար այն կլինիկային, որ բուժում էր քրոջը, հրաժարվել է նկարահանումներից (որ քրոջ կողքին լինի) և ֆոնդ է ստեղծել լեյկիմեայի դեմ պայքարի համար՝ ամեն ֆիլմի հոնորարից մաս հանելով այդ ֆոնդին։