10.02.2019

Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի։ Մենիմաստ և բազմիմաստ բառեր։ Բազմիմաստության մեջ փոխաբերության դերը։ Համանուն բառեր։ Հոմանիշներ և հականիշներ։

Առաջադրանքներ

  1. Փոխաբերական իմաստով նախադասությունների մեջ կիրառիր հետևյալ բառերը.
    փոր, թութակ, կապիկ, աղվես, սիրտ, սև, քաղցր։
  2. Ընտրիր հոմանիշների հինգ եռյակ.
    անշարժ, անսահման, անշուք, անբասիր, անուղղելի,անպատշաճ, անմիտ, անծայր, անկաշկանդ, անհարմար, անիմաստ, անեզր, անապակ, անպատեհ, անհեթեթ,
    անպաճույճ, անաղարտ, անզարդ։
  3. Ընտրիր հականիշների վեց զույգ.
    հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց պարտադիր, օտար, երկար, օրինաչափ,անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։
  4. ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
    ա) շվի, կար, վայրի, մայթ, նիզակ, աներ, ստեր, պայտ, վարսանդ, վանեցի
    բ) բուն, ոլորել, անել, կողին, կաղին, շպար,բարձեր, մորի, վազի, լեզգի
    գ) խարանել, անարգել, տեղալ, աղային, խնամի, թշնամի, սիրելիս, կրքեր, այրեր, կերկեր։