10.04.2016

Հայոց լեզու

Գործնական աշխատանք. Գտնել բացահայտիչները, որոշել դրանց տեսակը։ Գտնել գոյականական մյուս անդամները։

  1. Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
    Իրիկնաժամին նստում եմ մենակ
    Կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ…
  2. Մի օր էլ՝ բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա։
  3. Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և որսորդ Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը։
  4. Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։
  5. Գորիսում առավոտն էլ այդպես էր բացվում՝ մսագործների խանութների հետ միաժամանակ։
  6. Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։

Տնային՝

Նշել, թե ինչպիսի ստորոգյալ ունեն տրված նախադասությունները, գտնել գոյականի լրացումները, նշել տեսակները։

  • Ամեն տեղ լուռ է, միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը։
  • Նկարիչը տեսավ կնոջ՝ արևից խանձված ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը։
  • Դիմացը՝ փողոցում, էքեկտրական խոշորլամպն էր։

 

Գրականություն

Գրիգոր Նարեկացի։ Կյանքը, «Մեղեդի ծննդյան» տաղը, արվեստը։

Խմբային աշխատանք.

1. Գտնել Նարեկացու մասին տեղեկություններ, որոշել Նարեկա վանքի տեղը քարտեզի վրա, գտնել Նարեկացու մասին հայտնի մարդկանց ասույթներից։ Ներկայացնել ընկերներին։

2. «Մեղեդի ծննդյան» բանաստեղծությունը կարդալ գրաբար և աշխարհաբար, համեմատել, բացատրել նոր հանդիպած բառերը, փորձել մեկնաբանել՝ ում է ներկայացրել Նարեկացին։

3. Նարեկացու տաղերում օգտագործված գեղարվեստական պատկերավորման միջոցները դուրս բերել։ Ներկայացնել դրանք, բացատրել, թե ինչ է ալիտերացիան (բաղաձայնույթը)։

Տնային՝ Ձայնագրել Նարեկացու տաղերից մեկը։ Երեք նախադասությամբ մեկնաբանել ընտրությունը։