10.07.2019

  • Ինքնագնահատման թերթիկի արդյունքենրի վերլուծություն
  1. Հնչյունափոխության մասին՝ միայն պատմական չէ։ Հիմնականում շեշտափոխական է։
  2. «Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծության մասին, ընդհանրապես գրական ստեղծագործության լշուրջ մտածելու մասին։
  3. Բլոգներում անփութության, ուղղագրական սխախլներով անգամ մենյուն գրելու մասին։ Առանձին բաժինների կարևորությունը։
  4. «դա»-ի մասին։
  5. -իզմ (երևույթ), -իստ (մարդ)

 

Գրականություն

  1. Կարդա՛ Ավ.Իսահակյանի «Մի հին չինիական զրույց» պատմվածքը։ Բացատրի՛ր ֆիզիկական օրենիքի և հասարակական օրենքի նմանությունը։
  2. Փորձիր կայսեր զգացմունքները մեկնաբանել գլխարկների պատմությունից առաջ և հետո։
  3. Փորձիր կայսեր սխալը տարբեր փուլերում ուղղելու առաջարկներ անել։
  4. Էսսե գրիր պատմվածքի շուրջ՝ «Պետության ղեկավարի պատասխանատվությունն ու գործողությունները» թեմայով՝ հիմք ունենալով այս պատմվածքը (օրինակները բեր այստեղից)։

 

Լեզու

  1. Գրականության տեքստից դուրս գրիր ներքև, ուժեղանալ, պատմություն, պալատ, կրակ, շող, վառել, սարսափելի, կարգադրել, ճերմակ բառերի հոմանիշները։
  2. Բառարանի օգնությամբ գտիր հրովարտակ, հաստաբեստ, մեկուսանալ, խրախճանք բառերի բացատրությունը։
  3. Տեքստից գտիր հինգական ածանցավոր և բարդ բառեր։
  4. Գտիր հինգ հնչյունափոխված բառ պատմվածքում։