10.11.2016

Հայոց լեզու

Գտնել տրված նախադասությունների ենթական, ստորոգյալը (ընդգծել ենթական մեկ, ստորոգյալը՝ երկու գծով), գոյակնական անդամի լրացումները (ընդգծել ալիքավոր գծով, կողքին գրել, թե ինչ լրացում է)։ Կետադրել՝ որտեղ հարկավոր է։

  • Իրիկնապահի լանգերն ավետում էին անանձնական անդորր։
  • Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մնուշակներ։
  • Մեքենայի խիստ արագ ընթացքը ուղևորներին սարսափեցնում էր։
  • Երկրի վրա չոքեց ձմեռը մահվան նման սառն ու անողոք։
  • Փողոցում կանգնել էր մի կին տղամարդու գլխարկով։
  • Դառը մտորումները բզկտում էին նրա ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Իսկ այժմ տարիներ անց գրում եմ Արեգունի թաղի մասին։
  • Արսենն ամենևին չէր նկատում կնոջ արցունքներով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներ հիշեցնող ծվենները։
  • Առավոտյան Անիի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Լճից ոչ հեռու երևում էին գյուղի տափակ տանքներով խրճիթները։
  • Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է սոխ, համեմ, կոտեմ։
  • Ծատուրը դեղագործ և փիլիսոփա խոսում էր մի հազվագյուտ լեզվով։
  • Խաչատուրը նստեց պարսկական ձևի ծալապատիկ։
  • Հեղինակը բարեկամին ցույց տվեց գրքի նկարները Երևանի բերդը և Արարատը։
  • Դատարանի ատյանը որոշեց Թովմասին իբրև ղեկավարի յոթ օրով նստեցնել մենախցում։
  • Այդ գիտնականը որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար քաղաքում հռչակված էր։

Գրականություն

 

Արտասանել Շնորհալու «Առավոտ լուսո» բանաստեղծության 4 տունը։ Մնացածը կարդալ, մեկնաբանել։ Կարդալ, թե ինչ է ծայրակապը (ակրոստիքոս)։ Փորձել ընտրած մարզաձևի մասին բանաստեղծություն գրել՝ ծայրակապով։

Տանը կարդալ Քուչակի հայրեններից, փոխադրել դրանք ժամանակակից հայերենի։