10.11.2019

Հայոց լեզու

Նախորդ առաջադրանքի վերլուծություն։

Ածական. ածականի տեսակները, համեմատության աստիճանները։

Առաջադրանք.

  1. Դուրս գրիր ածականները, որոշիր տեսակները
  2. Դուրս գրիր գոյականները, որոշիր թիվը, հոլովը, հոլովումը։
  3. Բանաստեղծությունն անգիր սովորիր։

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Գրաբար

Կարդա «Ի մահուանն Արտաշիսի…» և «Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի» հատվածները։ կատարիր բոլոր առաջադրանքները։