10.14.2019

Նախորդ դասի առաջադրանքի վերլուծություն։

Թվական անուն։ ԹՎականի տեսակները, ուղղագրությունը։

Քանակական և դասական թվականներ։ Քանակական թվականների տեսակները՝ բուն քանակական, բաշխական և կոտորակային։

Առաջադրանք

  1. 1-ին, 18, 356, V, 24239, IV թվականները գրիր բառերով։
  2. Տրված նախադասությունների մեջ գտիր թվականները։
  • Քառորդ դար առաջ այստեղ հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին։
  • Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուրը։
  • Անձրևի տաասներորդ օրը գետի ջուրն այնքան վարար էր, որ կարող էր սայլերը քշել տանել։
  • Երկու մեծ բանաստեղծի հանդիպումը բավականին ուխ տեղի ունեցավ։
  • Թերևս Չարենցի առաջին շրջանի բանաստեղծություններում հնարավոր լինի գտնել Իսահակյանի ազդեցությունը։
  • Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ՝ Պանինը։
  • Բոբ շունը գելխեղդ էր՝ տասնչորս տարեկան։

 

Գրականություն

Ավ. Իսահակյան. «Երկու արվեստագետ»

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք անծանոթ են քեզ, գտիր դրանց բացատրությունը բառարանի միջոցով։
  • Գտիր երկու արվեստագետների աշխատանքում տարբերությունները։
  • Գտիր այն հատվածները, որտեղ երևում է հանրության վերաբերմունքը երկու արվեստագետների աշխատանքի նկատմամբ։ Համեմատիր դրանք։
  • Արվեստագետ ասածի բնութագիրը՝ ըստ քեզ։
  • Մեկնաբանիր«Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…» հատվածը։
  • Էսսե գրիր՝ «Արվեստ և արվեստագետ» թեմայով՝ հենվելով այս պատմվածքի վրա (օրինակներն ու հիմնավորումները բեր այստեղից)։