10.17.2016

Շաբաթվա առաջադրանքները. ներբեռնել

Բայական անդամի լրացումներ։ Գործողության առարկա և գործողության հանգամանք ցույց տվող լրացումներ՝ խնդիրներ և պարագաներ։ 

Առաջադրանք՝ Գտնել բայի լրացումները.

  • Սպասուհին ամբողջ տունը մաքրեց, բայց մոռացավ հայելու փոշին վերցնի։
  • Այգում ամբողջ օրը բահով երկար գործ անելուց ձեռքերն ուռել էին։
  • Շնիկն սկսում էր հոտոտել կոնֆետի թղթերը՝ վազվզելով խանութում։

Խնդիրների երկու խումբը՝ ուղիղ խնդիր և անուղղակի խնդիրներ։
Գտնել խնդիր լրացումները։

  • Բզեզը, արծվին տեսնելով, խնդրեց ձեռք չտալ իրեն ապավինողին։

Ուղիղ խնդիր։ Ուղիղ խնդրի և ենթակայի տարբերությունը։

  • Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։
  • Իմ պատմածը նրանց վրա լուրջ տպավորություն թողեց։

 Ուղիղ խնդրի և հանգման խնդրի տարբերությունները։

  • Առյուծը զարթնեց, բռնեց փախչող մկանը և ուզում էր խժռել։
  • Կատուն մոտեցավ իր բնից ծիկրակող մկանը։

Տնային՝ տրված նախադասություններում գտնել ուղիղ խնդիրները (ո՞ւմ, ի՞նչ)։

  • Լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը։
  • Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
  • Լուսնյակի նուրբ շողերը լուսեղեն քարերի պես ծրարել էին նրա դեմքը։
  • Բահով առուն մաքրելիս Մարգարի աչքովն ընկնում է կորցրած սանրը։
  • Կինը պահարանից հանեց ծխից սևացած թեյամանը։
  • Երրորդ ձիավորն իզուր էր փորձում մտրակով շներին հեռացնել։
  • Այնուհետև բարբարոսները նրանց քշել են արևմուտք։
  • Ես չգիտեմ, թե ինչով հղկեմ այս կարծր քարերը։
  • Շրջապատում ոչ ոք նրան չէր նկատում։
  • Մենք սիրում ենք նրանց՝ իբրև բանիմաց ու բարեհամբույր մարդկանց։