10.18.2019

Ֆլեշմոբ

Առաջադրանքներ. (Նախորդ առաջադրանքի ամփոփումից հետո)

  1. Կարդա տրված տեքստը.
  2. Որոշիր նշված գոյականների հոլովը, հոլովումը։
  3. Դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակները։
  4. Դուրս գրիր արշալույս, ախոյան, նորից, միանգամայն, ապշանք բառերի հոմանիշները։
  5. Գտիր ածանցավոր բառերը։ Առանձնացրու արմատներն ու ածանցները։

Երկու փայտահատներ

Երկու փայտահատ վիճաբանում էին, թե իրենցից ով ավելի շատ փայտ կկոտրի առավոտից մինչև ժամը չորսը։
Առավոտից տղամարդիկ բաժանեցին իրենց դիրքերը: Սկզբում աշխատեցին նույն տեմպերով: Բայց մի ժամ հետո նրանցից մեկը լսեց, որ իր հակառակորդը դադարեց կտրել ծառը: Հասկանալով, որ սա իր հնարավորությունն է, առաջին փայտահատը կրկնապատկեց իր ջանքերը:
Անցավ տասը րոպե և առաջին փայտահատը լսեց, որ երկրորդ փայտահատը սկսեց աշխատանքը: Կրկին աշխատում էին նույն տեմպով,երբ հանկարծ առաջին փայտահատը լսեց, որ իր հակառակորդը դադարեցրեց աշխատանքը: Փայտահատը երջանիկ շարունակեց աշխատել՝ արդեն զգալով հաղթանակի համը:
Եվ դա ամբողջ օրը շարունակվեց: Ամեն ժամը մեկ երկրորդ փայտահատը դադարեցնում էր իր աշխատանքը տասը րոպեով, իսկ երկրորդը` շարունակում աշխատել: Երբ ժամանակն անցավ, նա, ով աշխատել էր առանց դադարեցնելու, բացարձակապես համոզված էր, որ հաղթանակն իր գրպանում է:
Պատկերացրեք նրա զարմանքը, երբ պարզեց, որ սխալվում է:

— Ինչպես է սա պատահել,- նա հարցրեց իր հակառակորդին,— ամեն ժամ լսեցի, որ տասը րոպեն մեկ աշխատանքդ դադարեցնում ես: Ինչպես ես կարողացել կոտրել ավելի շատ փայտ, քան ես: Դա անհնար է:
-Իրականում շատ պարզ է, — պատասխանեց մյուսը,-ամեն ժամը մեկ ես դադարեցնում էի աշխատանքս տասը րոպեով: Եվ մինչ դու շարունակում էիր փայտ կոտրել,ես սրում էի իմ կացինը:

Գրականություն

  1. Ընտրիր կարդացածդ գրաբար տեքստերից մեկը, սովորիր ներկայացնել և ձայնագրիր։
  2. Անդրադարձ ֆլեշմոբի առաջադրանքներին։