10.19.2016

Հանգման անուղղակի խնդիր։ Տրական հոլովը՝ որպես հանգման անուղղակի խնդրի հոլով։ Մոտենալ, տալ, մատուցել, հասնել և այլ բայերը՝ որպես հանգման խնդիր պահանջողներ։

  • Մարդիկ մոտենում էին, զինվորներին տալիս պատրաստած նվերները։
  • Աղջիկները խաղում էին, իրար ձյունով խփում։

Ընդդեմ, դեմ, վրա, հետ, հանդեպ կապերով ձևավորվող հանգման խնդիր։

  • Քո արածն անարդար էր Նարինեի հանդեպ։
  • Հայացքը կանգ առավ դիմացի արտի վրա։

Վրա, հետ կապերով և ստացական հոդով կազմվող ձևեր։

  • Զգո՛ւյշ, շունը չհարձակվի վրադ։
  • Հետդ չե՞ս տանելու այս արկղը։

Առաջադրանք՝ Գտնել ուղիղ և հանգման խնդիրները։ Ուղիղ խնդիրն ընդգծել ալիքավոր, իսկ հանգման խնդիրը՝ կետագծերով։

  • Երբ ծարավ այծը մոտեցավ ջրհորին, նկատեց աղվեսին։
  • Գիշատիչը ուշադրություն չդարձրեց չնչին պաշտպանի վրա և նապաստակին խժռեց։
  • Սմբատ Բագրատունուն գցում են կրկեսը, որ գազանները նրան հոշոտեն։
  • Եվ ահա, փափուկ քայլերով սեղանին է մոտենում խանութի տերը։
  • Անդրանիկը գնում էր դեպի կամուրջը։
  • Ես զգացի մի ծանր տխրություն։

 

Տնային՝

  1. Տեքստից գտի՛ր ուղիղ և հանգման անուղղակի խնդիրները, ներկեք դրանցից մի տեսակը կանաչ, մյուս տեսակը դեղին գույնով։
  2. Փոխադրի՛ր տեքստը՝ նշված պարադոքսի նկատմամբ վերաբերմունք արտահայտելով

Աբիլինի պարադոքսը

Ցցեր կան, որոնց վրա գործնականում ամեն օր ոտքդ դնում ես։ Հոգեբանական գրականության մեջ այդ ցցերը «Աբիլինի պարադոքս» անունն են ստացել։ Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու  մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-Իզուր գնացինք։
Միանգամից բոլորը հայտարարում են, որ չէին ուզում էդ ճամփորդությունը, բայց համաձայնել են, որովհետև կարծել են, թե մյուսներն ուզում են։
Հարվեյը գրում է. «Մենք՝ չորս բավականին բանական մարդիկ, բարի կամքով հենց նոր կտրեցինք 170 կմ վառարանի պես թեժ, տաղտկալի անապատով՝ փոշու խիտ ամպի մեջ կորած, որ Աբիլինի խորտկարաններից մեկում մի անհամ բան ուտենք, թեպետ իրականում ոչ ոք չի ուզել գնալ»։ Այսինքն՝ մարդիկ իրենց կամքով համաձայնել են, որ իրենց համար վատ լինի՝ դրա հետ կարծելով, թե մեկնումեկի համար դրանից լավ է լինելու։ Կարծում եք՝ պատահականությո՞ւն է։