10.21.2019

Բայ։ Դիմավոր և անդեմ բայեր։ Անդեմ բայերի՝ դերբայների տեսակները։ Դրանց կիրառությունը նախադասության մեջ։ Դերբայական Դարձված։

Առաջադրանք

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  • Սմբատին, գլխարկը, սանդուղքով, վիճաբանությամբ, սայլապանները գոյականների հոլովն ու հոլովումը պարզիր։
  • Դուրս գրիր դերանունները (10 հատ), որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։
  • Գտիր անկախ դերբայները (7 հատ), որոշիր՝ որ դերբայներն են։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմ-նցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հա-ճաքարե ընդար-ակ սանդու-քով բարձրանալով Սմբատն անցավ մա-մա-ե սյուների արանքով և մտավ մի ընդար-ակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թ-թախաղով մի այլ խումբ  զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում  միմ-նց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվա-քներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները հա-ուսը փոխած օսլայած օձի-ով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բա-կաթոռներին ու բազմոցներին անփույ- ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքա-ց տերերի հղ-ացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նո-կանք զգաց դեպի այդ մարդիկ որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

 

Գրականություն

Նախորդ դասի էսսեների ընթերցում, քննարկում։

Արվեստագետը ըստ Իսահակյանի։ Հայտնի արվեստագետներին կապող առանձնահատկություններ։ «Ռավեննայում» բանաստեղծությունը։ Ներկայացրու տպավորությունդ բանաստեղծությունից։

Կարդա բանաստեղծության մասին նաև այս գրառումը ։ Գրառիր՝ ինչ սովորեցիր Ավ.Իսահակյանի մասին և ինչ իմացար նրա «Ռավեննայում» բանաստեղծության մասին։