10.23.2019

  1. Բայի սեռը՝ ներգործական (որ պահանջում է հայցական հոլովով ուղիղ խնդիր՝ առարկա), չեզոք (որ ինքն իրեն է կատարվում), կրավորական (որ կրում է ուրիշի կատարած գործողությունը)
  2. Բայի կազմությունը՝ պարզ կամ ածանցավոր։ Բայածանցներ.
  • սոսկածանցներ՝ ան, են, ն, չ
  • պատճառական ածանցներ՝ ացն, եցն, ցն
  • բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ, լտ, շրտ
  • կրավորական ածանց՝ վ։

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
  2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։
  3. Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։
  4. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  5. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

    Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից աման-րը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

    Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պ-նասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պ-րանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջ-ղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայ-փլում էին ակնախտիղ լույսով։

    Դահլիճը լուսավորված էր ի-ը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վեր-ից։

    Որոտ-նդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույ-երը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչ-ն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

    Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևից- վիշտ չէին տեսել, որև- տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ըն-ունելու եկող տարին։

    Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովա-ուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կել դռան մոտ։

    Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ ա-քատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։