11.01.2016

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատման համար հարկավոր է բլոգում ունենալ այն նյութերը, որ նշված են կից թերթիկում։ Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 4։

Պարտադիր աշխատանքներ, որ պետք է ունենալ բլոգում

Տնային. Փոխադրիր տեքստը՝ վերաբերմունք արտահայտելով մարդու միջին մակարդակի մասին։ Փոխադրությունները տեղադրիր քո բլոգում։

Միջին մակարդակ

Գալիս է մի պահ, երբ մարդ կարևոր հայտանագործություն է անում։ Պարզվում է՝ իրեն շրջապատող մարդիկ նույնպես ինտելեկտ ունեն, և նրանց հետ հնարավոր է ՄԻ ԽՈՍՔԻ ԳԱԼ։
Սա մարդու կյանքում ամենակարևոր շրջանն է։ Այդ պահից արդեն սկում է ինչ-որ բան գլուխ գալ։ Նա կարող է կյանքի ընկեր գտնել, հետաքրքիր աշխատանք, շրջապատ։ Հենց այստեղ էլ խնդրի առաջ է կանգնում. ինչպես խոսես, որ քեզ հասկանան։ Իսկ դա ամենևին էլ հեշտ բան չէ։ Դա խելք է պահանջում։ Այդ պահանջն էլ շատ արագ զարգացնում է խելքը։ Գլխավոր գաղտնիքն այն է, որ հարկավոր է իրադրությանը նայել ուրիշի տեսանկյունից։
Հենց դա ստացվի, պարզ է, որ գլխից դուրս տալը չի անցնի։ Հարկավոր է սովորել բոլորովին էլ ոչ այնպես խոսել, ինչպես դու ես մտածում։ Անհրաժեշտ է խոսել այնպես, ինչպես մտածում է քո զրուցակիցը։ Միայն այդ դեպքում նա քեզ կհասկանա։ Ընդ որում՝ հասկանալու ճանապարհին ամենաառաջին աստիճանն այն է, որ պարզվում է՝ մարդուն չի կարելի ապուշ համարել։ Նա միանգամից դա զգում է և պատասխանում ագրեսիայով։ Դրանից հետո նրա հետ մի խոսքի գալ չի լինի։
Այս առթիվ Դեյլ Քարնեգին մի հրաշալի օրինակ է բերում։
«Մի քանի տարի առաջ իմ դասընթացին անդամագրվեց շատ ռազմատենչ բնավորությամբ մի իռլանդացի՝ Պատրիկ Ջ. Օ’ Հեյր անունով։ Կրթությունն առանձնապես բարձր չէր, բայց շատ էր սիրում վիճել։ Նախկինում նա վարորդ էր եղել, իսկ ինձ մոտ եկել էր, որովհետև սկսել էր զբաղվել բեռնատար մեքենաների վաճառքով, բայց հաջողություն չուներ։ Մի քանի ոչ բարդ հարցերով պարզեցի, որ նա մշտապես կռիվ է հրահրում ու իր դեմ տրամադրում մարդկանց, ում վզին փորձում է փաթաթել իր բեռնատարները։ Հերիք է՝ հավանական գնորդն ինչ-որ վատ բան ասի Փեթի հարազատ (այդտեղ էր աշխատում) «Ուայթ մոթոր քոմփընի» ֆիրմայի բեռնատարների մասին, և նա պատրաստ է կրծելու նրա կոկորդը։
Այդ օրերին Փեթը անհամար հաղթանակներ էր տանում վեճերի մեջ։ Արդյունքում՝ նա պատմում է. «Հաճախ ես դուրս էի գալիս գործարար մարդկանց աշխատասենյակից՝ ինքս ինձ ասելով. «Հո ես ստիպեցի էդ հավին ձենը կտրել»։ Ես իհարկե ստիպում էի լռել. Ասելու բան չունեին։ Բայց ոչ էլ մի բան առնում էին ինձնից»։ Այդ է պատճառը, որ հենց մարդը հասկանում է, որ ուրիշը նույնպես մարդ է, նա մի մեծ քայլ առաջ է գնում։ Չէ՞ որ նա հանկարծ գիտակցում է, որ զրուցակցին, ինչպես իրեն, հաճելի չէ, որ հայհոյում են կամ շփվում են հետը ինչպես դեբիլի հետ»։
Դրանից հետո մարդը դադարում է հայհոյել և անցնում է նորմալ լեզվի։ Դա լավ է, բայց, ցավոք սրտի, քիչ է։