11.04.2019

Ինքնաստուգում

Գրականություն

  1. Տեսակետդ գրառիր մարդու՝ պատրանքներով ապրելու մասին (հնարավո՞ր է առանց պատրանքների, ինչն է նպաստում պատրանքներով ապրելուն, արժե՞ միշտ սթափ նայել կյանքին և այլն)։
  2. Կարդա Ավ.Իսահակյանի «Պատրանք» պատմվածքը։
  3. Փորձիր պատրանքին նայել գուսանի տեսանկյունից։ Փորձիր շարադրել գուսանի ապրումները (նրա անունից) առավոտյան, երբ հայտնաբերեց, որ պատրանքով է ապրել։

Լեզու

  1. Գրականության տեքստից գտիր մեկական բայ սահմանական եղանակի վաղակատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ ժամանակաձևերով։
  2. Գտիր դերբայները, որոշիր՝ որ դերբայներն են, եթե անորոշն է, որ հոլովով է։
  3. Գտիր դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։

Նախագիծ՝ «Իմ նվերը կրթահամալիրիս 30-ամյակին»

Նվիրիր կրթահամալիրին քո մեդիաստեղծագործությունը՝

  • Բանաստեղծության արտասանություն
  • Երգի կատարում
  • Սեփական նկարների կամ լուսանկարների ցուցահանդես (նկարահանած կամ պատրաստած որևէ հեհտաքրքիր ծրագրով)
  • Սեփական ստեղծագործական շարադրանքի (այդ թվում և բանաստեղծության) ներկայացում)
  • Քո ընտրած բովանդակության մեդիանվերը։

Նվերը ներկայացրու նկարահանած, ձայնագրած կամ որոշակի ծրագրով պատրաստած։ Հրապարակիր քո բլոգում։