11.07.2016

Շաբաթվա առաջադրանքները (ներբեռնել)

Հատուկ՝ 07-11.11

Բայական անդամի լրացումներ

Պարագաներ։

  1. Գտնել և ընդգծել տեղի պարագաները.
  2. Սպիտակ ամպերը սարերից սահլ էին դեպի քաղաք։
  3. Երբ նա կռացավ սփռոցի վրա, հյուսը թիկունքից թեքվեց ուսն ի վար։
  4. Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց։
  5. Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։
  6. Փողոցի երկայնքով շարված էին կապույտ որձաքարերը։
  7. Գտնել և ընդգծել ժամանակի պարագաները.
  • Նա կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում։
  • Եվ այս հանդիմանությունից հետո Աննան լռեց։
  • Նրանք միայն մութն ընկնելիս էին հասնում այդ փողոցին։
  • Այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց պատուհանի կողմը։
  • Փոխադրվելու առաջին օրինց բոլորն սկսել էին անկաշառ բարեկամություն Լևոնի հետ։

 

  1. Գտնել և ընդգծել ձևի պարագաները.
  • Հազարաթույր ծաղիկները բյուր-բյուր ձևերով պճնազարդել էին բուրաստանները։
  • Ցոլակը կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։
  • Նվագածուի կուրծքն ուռչում է, չոր կաշվի նման ճռռում են թոքերը։
  • Դուք վառում եք կավե ճրագը և կռացած ներս մտնում, ծնկաչոք գնում։
  • Տեսնես էս կռիվն ինչո՞վ կվերջանա։

 

  1. Գտնել և ընդգծել չափի պարագաները.
  • Խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծքը։
  • Քաղաքի կրակներն ավելի էին պայծառանում։
  • Բանալին պտտվեց երկու անգամ, և ապակե դուռը բացվեց։
  • Հետո երեք ամիս ընկած է եղել ձյունի և անձրևի տակ մինչև Լևոնի գալը։

 

  1. Կարդա տեքստը։ Ընտրիր այն նախադասությունը, որ, քո կարծիքով, գլխավոր իմաստն է կրում։ Այդ նախադասությունը դարձրու վերնագիր և դրա շուրջ կես էջի սահմաններում գրիր քո մտորումները։

Տեսնո՞ւմ եք մարդկանց իմ թիկունքում։ Նրանք շտապում են աշխատանքի և ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում։ Հաճախ մենք այնքան ենք խճճվում մեր ամենօրյա կենցաղում, որ մոռանում ենք դադար առնել՝ հիանալու համար կյանքի գեղեցկությամբ։ Ասես զոմբի լինենք։ Վեր նայեք և ձեր հեռախոսներից դուրս եկեք։ Ողջունեք պատահած առաջին մարդուն և գուցե գրկեք նրան, ով հուզված կթվա։ Օգնեք մեկին։ Պիտի ամեն օրդ ապրես որպես վերջինը։ Գիտե՞ք՝ մարդիկ ինչ չգիտեն իմ մասին. որ ես մի քանի տարի առաջ դեպրեսիա էի տանում։ Երբևէ որևէ մեկին դրա մասին չեմ ասել։ Ստիպված էի պայքարել իմ դեպրեսիայի դեմ։ Ինձ իմ երջանկությունից զրկողը ԻՆՔՍ էի։ Յուրաքանչյուր օրդ թանկ է, ուրեմն եկեք հաճույքի վերածենք այն։
Վաղը երաշխավորդած չէ, դրա համար ապրիր այսօր։

Հատուկ

Օմար Խայամ. Առակ հայելու մասին

Մի իմաստունի հարցրին.
-Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես տեսնում:
-Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
-Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
-Ինքս ինձ…
-Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունը (աշխատանք բառարանով)
  2. Քանի՞ հոգի են խոսում այս առակի մեջ։
  3. Ո՞վ է ասում «Նայիր պատուհանից։ Ի՞նչ ես տեսնում»։
  4. Ո՞վ է այս առակի հեղինակը։
  5. Երեխաները խաղում են։ նախադասությանը բառեր ավելացրու, որոնք տրված հարցերի պատաստանները լինեն.
    ա) Ո՞ւմ երեխաները, բ) ո՞ր երեխաները, գ) ե՞րբ են խաղում, դ) որտե՞ղ են խաղում, ե) ինչո՞վ են խաղում։