11.08.2019

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր բայերը, որոշիր դրանց հատկանիշները (դիմավոր է, թե անդեմ, եթե անդեմ է, որ դերբայն է, որսեռի է, կազմությունը, եթե դիմավոր է, դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակայի ձևը։ Եթե պակասավոր կամ անկանոն է, նշիր նաև դա)։

Տեքստ

Առաքելը անհող-ող- կամքով ոտքի ելավ ու նայեց շուրջը. աշխարհն անդո- նիրհի մեջ քնած էր. ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Իսկ մի աներևույթ ուժ նրան հրում էր առաջ՝ դեպի Արաքսի փ-փ-ադեզ ալիքները։ Ձայնը հրամյում էր՝ գնա՛, Առաքել։ Գետը մեղմահնչ-ն երգում էր, շողշողում լուսնի տակ։ Նրան թվում էր՝ հազար-հազար աչքեր աստղերի նման նայում էին իրեն բար-ունքից, որին այնքան կարոտով միշտ նայում էր։

Մտավ գետը։ Սառը ջուրը հասավ մինչև գոտկատեղը, սա-ս-աց։ Ատամներն սկսեցին      կա-կա-ել, ասես դող-րոցքի մեջ լիներ։ Արդեն հետ դառնալ չէր լինի, և նա թ-թ-ացող սրտով ճե-քեց ջուրն ու անմռուն- հասավ գետի մե-տեղը։ Պսպղում, փայլփլում էր ջուրը, թույլ     ճո-փյուն ար-ակում նրա ձեռքերի տարուբերումից։

-Մարդ կես ճանապարհից չպիտի հետ դառնա,- շշնջալով գոտեպնդեց նա իրեն ու             ճի-  թափելով հասավ մյուս ափը։

Գրականություն

  1. Նախորդ դասին գրած շարադրանքների ընթերցում, քննարկում։
  2. «Ամերիկյան գրականություն» նախագծով Օ’Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի ընթերցում.

Նախապատրաստում.

Կարմրամորթ,  ավազակ, փրկագին, երեցփոխ (պատգամավոր) բառերը ինչ սյուժե են հուշում։

Ընթերցանություն.

  1. Գնահատիր ընկերների ձեռնարկումը։
  2. Գտիր այն հատվածները, որտեղ գործարար ընկերները աստիճանաբար փոխում են պայմանը։
  3. Բնութագրիր Էսկվայր Էբենեզեր Դորսեթին։
  4. Պատմության վերնագիրը փոխիր հայկական մի առածով։
  5. Այդ առածը վերնագիր ունենալով վերլուծական շարադրանք գրիր պատմվածքի շուրջ։