11.09.2016

Բայական անդամի լրացումներ

  1. Ընդգծեք նպատակի պարագաները
  • — Ժողովի համար է եկել,-պատասխանեց Սարգիսը։
  • Սուսերները մերկացրին՝ երդվելով պայքարել հանուն պատվի։
  • Անցորդը շտապում էր՝ դռներից մեկը բախելու։

 

  1. Ընդգծեք պայմանի պարագաները
  • Պատերազմի դեպքում բոլոր համաձայնագրերը սառեցվում են։
  • Հարցն այս տեսանկյունից քննելու դեպքում հնարավոր է լուրջ բացահայտումներ անել։
  • Դրական արձագանքի դեպքում նախագիծը դառնում էր օրենք։

 

  1. Ընդգծեք պատճառի պարագաները
  • Հրապարակն այդ պահին ծփում էր մի արտակարգ դեպքից։
  • Նրան պատիվ ունեցա ծանոթանալու Ձեր շնորհիվ։
  • Դրանով նա մատնեց իր անհանգստությունը երիտասարդի բացակայության առթիվ։

 

  1. Ընդգծեք հիմունքի պարագաները
  • Ըստ ավանդության՝ այդ դղյակում ապրել է Շվեդիայի թագավորը։
  • Նայած քաղաքական իրադրության՝ երկրում ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել։
  • Այս ճարտարապետի հատակագծերով դեռ տներ են կառուցվելու։

 

  1. Ընդգծեք զիջման պարագաները
  • Չնայած իրենց ծրագրերի տարբերությանը` նրանք աշխատում էին միասին։
  • Լևոնն առանց լուրջ պատճառի զայրացել էր հաշվապահի վրա։
  • Գաղափարական հակասություններով հանդերձ Հռոմում իրավիճակ մնում էր հանդարտ։

 

  1. Վերլուծեք նախադասությունները՝ պարզելով, թե որ բառը նախադասության ինչ անդամ է։
  • Մեր հարձակվողը գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
  • Քաղաքում կյանքը մեկ շաբաթ կաթվածահար էր գործադուլից։

ՀԱՏՈՒԿ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին բռնեց: Նրանից հետո շունը վազեց և կատվին բռնեց: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց:

Այդ գյուղին դհարևան մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթիլ մեղրի համար:

  1. Կարդա առակը, դուրս գրիր քեզ անծանոթ բառերը։ Բառարանի օգնությամբ գտիր բացատրությունները։
  2. Դուրս գրիր առակում հանդիպող կենադանիների անվանումները։ Լրացրու այդ շարքը քեզ ծանոթ ուրիշ կենդանիների անվանումներով։ Դասավորիր այդ կենդանիներին փոքրից մեծ։
  3. Ինչի՞ց պատերազմ սկսվեց։
  4. Տրված հարցերին պատասխանելով լրացրու Խանութպանը սպանեց։ նախադասությունը. (ամեն հարցին՝ 1 բառ).
    ա) Ո՞ր խանութպանը, բ) ե՞րբ սպանեց գ) որտե՞ղ սպանեց, դ) ո՞ւմ սպանեց, ե) Ո՞ւմ շանը։