11.11.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։
  3. Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։
  4. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։
  5. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  6. Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։
  7. Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Տեքստ

Կորիոլանն ապստամբեց. նա հար-ակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փա-չել։
Նա ար-ամար-եց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ըդ-առաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջ-ն ձայնով, ընդ-ատ բառերով.
— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շան-ահարեցին։ Սա-ս-աց որդին, և զայրույթն անցավ՝        մակ-նթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ ա-կուն ու ան-նկճելի զորավարը։
Եվ կտրի- զավակը, հակառակոր-ի ձեռքը հանձնվելով, սրախո-խո- եղավ։

Գրականություն

Նախորդ դասի շարադրանքների ընթերցում ու քննարկում։

Նոր նյութի ըեթերցում.

Վիլյամ Սարոյան. երկու առակ

Առաջադրանքներ

  1. Առաջին առակի կույրին բնութագրիր։
  2. Երկրորդ առակի սատանային բնութագրիր
  3. Առակներից մեկական դրույթ դուրս բեր. ինչի՞ մասին էր առակներից յուրաքանչյուրը, ի՞նչ է հաղորդում մեզ դրանցով հեղինակը։
  4. Մտքերդ շարադրիր բարության, ապերախտության մասին։
  5. Մտքերդ շարադրիր նաև «ես ամենից ուժեղ եմ» արտահայտության շուրջ։ Փորձիր բնորոշել երկրորդ առակում բիթլիսցի տղայի գործելաոճը. ինչո՞ւմ է նրա հաջողության գաղտնիքը։ Ինչպե՞ս է հնարավոր անել այն, ինչ ուզում ես, առանց «ոչ» ասելու։