11.14.2016

Շաբաթվա առաջադրանքները (14.11-18.11-2016)  (ներբեռնել)

Հատուկ՝ 14.11-18.11-2016

Շարահյուսորեն վերլուծել տրված նախադասությունները (նշալ նաև ստորոգյալի տեսակը)։

  • Մի պառավ կին առվի մեջ լվանում էր նոր գործած գորգը։
  • Առվակը իր անվախճան պատմությունն էր պատմում մատուռներին ու քարերին։
  • Հետո վախվորած ինձ մոտեցավ մի կին՝ ցիցոտիների մեջ։
  • Նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը։
  • Նեղ կածանով գնում էին մարդկանց և ձիրերի՝ շոգից նվաղած շարքերը։
  • Զեկուցման վերաբերյալ դիտողությունները հանձնեք նիստի քարտուղարին։
  • Կինն ահը սրտում ամուսնուն հարցրեց պատերազից։
  • Բաղդադում ստացած տենդից ծերունին սաստիկ հյուծվել էր։
  • Մեր զավակները վերջապես ազատվեցին սրի բերանց։
  • Գարեգինը հաճախ հուզվում էր ամենաչնչին բաներից։
  • Օհան ապերը միշտ պատմում էր նրա մաին։
  • Կատուն ներս մտավ՝ տատիկի կծիկով խաղալով։
  • Բարձր քարափի գլխին թառած գյուղում բուրդը մարդիկ փռում էին արևի տակ։
  • Սաղարթախիտ ստվերների տակ արծաթյա և ծիրանավառ սիրամարգերն էին ճեմում զմրուխտահավերի հետ։
  • Կարինեն պատրատ էր իր գործը փոխելու ավելի բարձր վարձատրության պայմանով։

 

(Տնային) Ուղղիր սխալները.

  • Մենք սիրում ենք նրանց՝ որպես բարեհամույր և բանիմաց ուսուցիչ։
  • Իբրև զորական՝ Վարդնին ժողովուրդը սիրում է և գնլու է նրա հետևից։
  • Ես անչափ երախհապարտ կլինեմ քեզնից, եթե անես այդ լավությունը։
  • Նոր գրքեր եմ նվեր ստացել, բայց չգիտեմ, թե որտեղ դրանց տեղավորեմ։
  • Մենք այդ խնդրի վրա նորից կանդրադառնանք հաջորդ քննարկման ժամանակ։
  • Ինչո՞ւ ես լալիս, չէ՞ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ։
  • Նա Լևոն Շանթի «Հին աստվածներ» ներկայացման մեջ խաղում է աբեղայի դերում։
  • Իմ ասածը վերաբերում է ծխելու առողջական, հոգեբանական և բարոյակն վնասների մասին։
  • Ուսուցիչը Արսնին կշտամբեց ծուլության և դասերի նկատմամբ անտարբերության մեջ։
  • Ծանրաբեռնված մրզումները հաստատում են մեր մարզիկների հաղթելու վճռականության մասին։
  • Մեր հարձակվողը գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասին։
  • 20-րդ դարի վերջին աշխարհը ցնցվեց Ռուանդայի բնիկների ցեղասպանությամբ։
  • Մեր մարզիկները երկրորդ պարտությունը կրեցին հանրապետութան հավաքականի թիմին։
  • Չեմ կարողանում հասկանալ, թե գրողն ինչպես կարող է ամբողջ տասը տարով չգրել։
  • Խռովարարները փոքրիկ սոդոմ-գոմոր սարքեցին մեր՝ հարևան շենքի բնակիչներիս համար։
  • Երեկվա ճանապարհային աղետում զոհվածների թիվը հասել է տասներկուսի։

 

ՀԱՏՈՒԿ

Երկուշաբթի (14.11)

  1. Կարդա տեքստը.

Այն մասին, թե ինչպես մի օդեսացի փորձեց խաբել բիթլիսցի մի ճարպիկ տղայի, բայց ընկավ հիմար դրության մեջ

Վիլյամ Սարոյան

Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
— Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
— Համաձայն եմ,– ասում է տղան։– Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես զռռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
— Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։
— Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…

  1. Տեղ, քաղաք նշանակող բառերը արտագրիր։
  2. Թիվ նշանակող բառերը արտագրիր, դիմացը գրիր հենց թիվը։
  3. Ներքևի ասածներից որը ճիշտ է, ներկիր կարմիր։
  • Դեպքը տեղի է ունեցել Օդեսայում։
  • Հայը ուզում էր խաբել օդեսացուն։
  • Հայ տղան թանկարժեք մատանի ուներ։
  • Օդեսացին էշի նման զռռալով չորեքթաթ քայլեց Բիթլիսի փողոցներով։
  • Բիթլիսցի տղան ճարպիկ էր։
  • Բիթլիսցի տղան հայ էր։
  • Օդեսացին հայ էր։
  • Օդեսացին խաբեբա էր։
  1. Կարո՞ղ ես պարզել, թե որտեղ է Բիթլիսը։