11.16.2016

Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը.

  • Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
  • Ի՞նչ է նշանակում՝ «իմ հողանյութ շինվածքին կենդանություն պարգևեց», «մինչև անարգ մահու սյուն», «Ազատությա՞ն դու զինվոր կամիս գրվիլ այս օրից»։
  • Ինչո՞ւ չի նահանջում սպասվելիք դժվարությունների առաջ բանաստեղծության հերոը։
  • Արդյո՞ք մարդն ընտրում է ազատությունը, երբ ազատ ընտրության հնարավորություն է ունենում (էսսե՝ ազատությունն արժե՞ «փշոտ ճանապարհին»)
  • Կարդալ «Մանկության օրեր» և «Ապոլոնին» բանաստեղծությունները, համեմատել դրանք միմյանց և «Ազատություն» բանաստեղծության հետ։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը.

Ակնարկ երկերեսանիության մասին
Վիլյամ Սարոյան

Իմ քեռի Արամը, որպեսզի կշտամբի բոլոր երկերեսանիներին, ովքեր մարդու երեսին լավ են խոսում, իսկ հետևից հայհոյում, մի ուրիշ առակ էր պատմում բարեկամներ դարձած արջի և մարդու մասին։

Սրանք ձմռան մի օր գնում են զբոսանքի։
Ճանապարհին մարդը հանկարծ կանգ է առնում, սկսում է փչել ձեռքի ափերի մեջ, որպեսզի տաքացնի։ Արջը հարցնում է.
— Բարեկամս, ի՞նչ ես անում։
— Ձեռքերս եմ տաքացնում, ինչ եմ անում,— պատասխանում է մարդը։
Զբոսանքից հետո նրանք գնում են մարդու տուն՝ ճաշելու։
Երբ սեղանին են դնում ճաշի պնակը, մարդը այտերն ուռեցնելով փչում է դրա մեջ։
Արջը դարձյալ հարցնում է.
— Բարեկամս, այդ ի՞նչ ես անում։
— Սառեցնում եմ, ինչ եմ անում,— պատասխանում է մարդը։
Իսկ արջը, որ բնավորությամբ շատ էր նման իմ բարկացկոտ քեռուն, մռնչում է.
— Ինձ զզվեցնում է այն շունչը, որ և՛տաքացնում է, և՛ սառեցնում:

  1. Տրված հարցերի պատասխանները գտիր տեքստում.
  • Ինչո՞ւ է քեռի Արամը պատմում այս առակը։
  • Ո՞ւր են գնում ձմռան մի օր արջն ու մարդը։
  • Ինչո՞ւ է մարդը փչում ձեռքի ափերի մեջ։
  • Ո՞ւր են գնում արջն ու մարդը զբոսանքից հետո։
  • Ինչո՞ւ է մարդը փչում ապուրի մեջ։
  • Ի՞նչ է ասում արջը, երբ տեսնում է, որ մարդը փչում է և՛ տաքացնելու, և՛ սառեցնելու համար։