11.29.2019

Կարդում ենք արևմտահայերեն։

  • Ընտրիր ստորև բերված բանաստեղծների ստեղծագործություններից մեկը, սովորիր ճիշտ կարդալ։
  • Վերածիր ընտրածդ բանաստեղծությունն արևելահայերենի։
  • Քեզ անծանոթ բառերի նշանակությունը պարզիր և մտապահիր դրանք։
  • Հետազոտիր քո ընտրած բանաստեղծի կենսագրությունը։ Նախապատրաստվիր ցուցադրությամբ (պրեզենտացիայով) ներկայացնելու նրան և ընտրածդ բանաստեղծությունը։

Պետրոս Դուրյան. «Լճակ», «Տրտունջք»

Միսաք Մեծարենց. «Սիրերգ»«Վայրկեան», «Նավակներ», «Երազի օրեր», «Անանուն»

Դանիել Վարուժան. «Անդաստան», «Ձոն», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ»։

Հայոց լեզու

  1. Ընտրածդ բանաստեղծությունից առանձնացրու 3 ածական, 3 գոյական, որոշիր դրանց քերականական հատկանիշները։
  2. Միսաք Մեծարենցի «Վայրկյան» բանաստեղծությունից դուրս գրիր բայերը, որոշիր դրանց եղանակն ու ժամանակը։
  3. Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունից դուրս գրիր դիմավոր բայերը, որոշիր դրանց եղանակը, ժամանակաձևը, սեռը, կազմությունը։
  4. Գտիր Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։