12.05.2016

Շաբաթվա առաջադրանքները՝ 05-09.12- Հատուկ

Շաբաթվա առաջադրանքներ 05.12-09.12 (9-րդ դասարան)

Բարդ նախադասություն։ Ստորոգումը՝ բարդ նախադասության ցուցիչ։ Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունների կապակցման և անջատման եղանակները։ Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը։ Բարդ համադասական նախադասություն։ Համադասական շաղկապներ։ Ստորոգյալի զեղչումը, դրանից առաջացած կետադրությունը։

  1. Կետադրիր նախադասությունները.
  • Քամին օրորում էր ճյուղերը և թթենին ճերմակ արցունքներ էր թափում։
  • Անտառապահը ուշ գիշերով միայն մտավ խրճիթ հոգնած մոտեցավ վառարանին։
  • Ծիրանենու ծաղիկները սպիտակ են դեղձենունը վարդագույն։
  • Կամ նա ինձ չհասկացավ կամ ձևացրեց թե չի հասկանում։
  • Պերսևսը մահացու վերք կհասցներ Փինևսին բայց սա թաքնվել էր զոհասեղանի հետևում։
  • Սեղանի տակ փափուկ բարձը գրկած քնել էր փոքրիկը։
  • Անցավ ու տեսնելով փթթուն երկիրը նախանձից քարացրեց այն։
  • Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն իրեն շատ համեստ էր պահում։
  • Տղաները դուրս թափվեցին բակերից հեռվից ժամանած հյուրերին դիմավորելու։

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա առակը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը ճշտիր։

Գնահատեք այն, ինչ ունեք

Մի օր, մի շատ հարուստ ընտանիքի հայր իր որդուն տանում է գյուղ, որպեսզի նրան ցույց տա՝ ինչպես են ապրում աղքատ մարդիկ: Նրանք մի քանի օր անց են կացնում մի ընտանիքում, որը շատ բան չուներ: Վերադարձին հայը որդուն հարցնում է.
-Քեզ դուր եկա՞վ մեր այցելությունը:
-Հիանալի էր, հայրի՛կ:
-Տեսա՞ր՝ ինչպես են ապրում աղքատ մարդիկ,- հարցրեց հայրը:
-Այո,-ասաց որդին:
— Իսկ ի՞նչ սովորեցիր:
-Ես տեսա, որ մենք միայն մեկ շուն ունենք, իսկ նրանք՝ չորսը: Մենք մեկ լողավազան ունենք, որը այգու կեսն է զբաղեցնում, իսկ նրանք մի մեծ առու ունեն:
Մենք մեր այգում լապտերներ ունենք, իսկ նրանք՝ աստղեր:
Մենք մեծ պատկերասրահ ունենք, իսկ նրանք`հորիզոն:
Մենք սեփական տարածք ունենք, իսկ նրանք` անծայրածիր դաշտեր:
Մենք ծառայողներ ունենք, նրանք իրենք կարող են ծառայել ուրիշներին:
Մենք ուտելիքը գնում ենք, իսկ նրանք մշակում, ստեղծում են:
Մենք մեզ պաշտպանում ենք պատերով, իսկ նրանց պաշտպանում են իրենց ընկերները:
Հայրը չկարողացավ ոչինչ ասել: Որդին ավելացրեց.
-Շնորհակալ եմ, հայրիկ, որ ինձ ցույց տվեցիր այն ամենը, ինչ մենք չունենք:

2.    Պատասխանիր հարցերին.

  •  Ինչո՞ւ հայր ու տղա մի օր գնացին գյուղ։
  •  Ի՞նչ հարցրեց հայրը որդուն։
  •  Որդու կարծիքով ո՞վ էր ավելի լավ ապրում. Իրենք, թե՞ այն աղքատ ընտանիքը, որը իրենց հյուրընկալել էր։
  • Ամենից շատ ո՞ր համեմատությունը քեզ դուր եկավ։ Ներկիր այդ համեմատությունը քո սիրած գույնով։
  • Քո բառերով պատմիր այս պատմությունը։

3.  Փակագծում գրված բառը գրիր ճիշտ ձևով՝ համեմատելով մուգ գրված բառերի հետ։

  • Մենք ուտելիքը գնում ենք, իսկ նրանք (մշակել)։
  • Տղաները խաղում են, իսկ աղջիկները (նկարել)։
  • Ամռանը մենք (նստել) ավտոբուս և գնում ենք քաղաքից դուրս՝ բնության մեջ օրն անցկացնելու։
  • Դասերից հետո միշտ (գնալ) գրադարան և կարդում եմ հետաքրքիր պատմություններ։
  • Երբ մութն ընկնում է, երկնքում (փայլել) աստղերը։