12.06.2016

  1. Լրացրու բաց թողած տառերը, որտեղ հարկավոր է։

և կամ եվ- ար-ակն, որսկ-ազ, գոտ-որել, ագ-ազ,եղր-անի, սերկ-իլ, գին-աճառ,հևք, կար-որ, հետ-ակ, ուղ-ճար, հոգ-որ, հոգ-արք, ոսկ-որել, գեր-արել, սեթ-եթել, հոգ-իճակ, արևմտա-րոպական, ար-առ, ոսկ-արս, դափն-արդ։
յ՝ որտեղ հարկավոր է (որտեղ ուրիշ տառ է հարկավոր, գրիր)- տու-ժ, հեռակա-ել, արքա-որդի, ատամնաբու-ժ, հա-ելազարդ, Նա-իրի, աղյուս-ակ, է-ական, կր-ա, բամ-ա, ակաց-ա, Ամալ-ա, Վիկտոր-ա (ջրվեժ), թե-արան, գո-ական։

  1. Վերլուծիր նախադասությունը

Նեղ հունի մեջ քեղդված գետը հոխորտալի դղրդյունով գահավիժում էր կիրճի բարձունքից։

  1. Կետադրիր տրված նախադասությունները։

Օրիորդը մոտեցրեց մատանին իր բոցավառ շուրթերին և նրա աչքերը լցվեցին ուրախության արտասուքով։ Տոր անդրանիկը լինելով նա փոխարինում էր նաև տղայի։
Դռան մոտ զրնգացին Սոնայի արծաթե սուրմաները և նա ներս մտավ ինչպես միամիտ հավքը։

  1. Գտիր, թե տրվածներից որն է բարդ նախադասություն, ընդգծիր կապակցման միջոցները։
  • Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
  • Հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։
  • Պապի մոտ հաճախ է լինում այն փոքրիկ տղան՝ նրա առաջին թոռը։
  • Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ թաղիքե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց նրա բաժակը։

ՀԱՏՈՒԿ

 

  1. Կարդա առակը։ Պարզիր քեզ անծանոթ բառերի իմաստը։
  2. Ճիշտ պնդումները ներկիր կանաչ, իսկ սխալ պնդումները՝ դեղին գույնով։
  • Մարդիկ ընկերության մասին հարց են տալիս մի երիտասարդ մարդու։
  • Մարդիկ իմաստունին հարցնում են ընկերության մասին։
  • Իմաստունն ասում է, որ ընկերություն չկա այս աշխարհում։
  • Իմաստունն ասում է, որ կան ընկերներ, որոնք նման են հիվանդության։
  • Իմաստունն ասում է, որ կան ընկերներ, որոնց դու չես տեսնում, բայց նրանք միշտ քեզ հետ են։
  • Մարդիկ որոշում են ընկերություն անել իմաստունի հետ։
  • Իմաստունն ասում է, որ կան ընկերներ, որոնք դեղորայքի պես են. դառն են, բայց օգտակար։
  • Իմաստունն ասում է, որ կան ընկերներ, որոնք դեղորայքի պես ենշ փնտրում ես, երբ հիվանդ ես լինում։

Ընկերների մասին  

Իմաստունին հարցնում են.
-Ընկերության քանի՞ տեսակ կա։
-Չորս,- պատասխանում է նա: — Կան ընկերներ, որ սննդի պես են. դու ամեն օր զգում ես նրանց կարիքը: Կան ընկերներ, որ դեղորայքի պես են. դու նրանց փնտրում ես, երբ քեզ վատ ես զգում: Կան ընկերներ, որ հիվանդության պես են. նրանք իրենք են քեզ գտնում: Բայց կան ընկերներ, որոնք նման են թթվածնի: Դու նրանց չես տեսնում, բայց նրանք  միշտ քեզ հետ են:

  1. Հինգ նախադասությամբ պատմիր քո ընկերոջ մասին՝ 1.ասա նրա անունը և թե իմաստունի ասած որ տեսակի ընկերն է նա քեզ համար 2. ասա՝ ինչ հատկանիշներ ունի, 3.ասա՝ ինչ է անում նա, որ քեզ դուր է գալիս, 4. դու ինչպես ես վերաբերվում քո այդ ընկերոջը, 5. համեմատիր նրան մրգի կամ ըմպելիքի հետ։ Չմոռանաս նախադասությունների վերջում վերջակետ դնել։