12.09.2016

Հայ գրականություն

Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությունները. «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդանի երգը», «Նոր տարին»։ Փորձիր երգել՝ որը գիտես։

Հատուկ

  1. Կարդա բանաստեղծությունը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։ Ներկիր այն տողերը, որ քեզ համար տարօրինակ են (այդպիսի բան չի լինում. օրինակ՝ քամին ձեռքեր չունի, որ ամպի փեշերը քաշի)։
  2. Մի քանի անգամ կարդա բանաստեղծությունը, հետո փորձիր առանձ տեքստին նայելու՝ հիշելով գրել։ Համապատասխան նկար գտիր համացանցից, տեղադրիր այս բանաստեղծության կողքին։

ԱՇՈՒՆ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու: