12.13.2016

  1. Կարդա տեքստերը, կարծիքդ գրիր արծարծվող մտքերի շուրջ

Ինչպե՞ս

Արգելքների հանդիպելով՝ մարդը, որպես կանոն, նախ և առաջ մտածում է. «Ինչո՞ւ այս խոչընդոտն առաջացավ, ո՞վ է սրա մեղավորը»։

Մենք մեղավորներ ենք փնտրում ու մտածում ենք՝ ինչով պատժենք նրանց։ Միշտ հսկայական տարբերություն կլինի նրանց մեջ, ովքեր «Ինչո՞ւ ոչինչ չի ստացվում»  հարցն են տալիս, և նրանց, ովքեր կասեն՝ «Ո՞նց անենք, որ ստացվի»։

Մարդկությունն առայժմ «Ինչո՞ւ» է ասում։ Բայց ապագան, կասկած չկա, նրանցն է, ով «Ինչպե՞ս» հարցը կտա։

Անսպասելի առաջարկ

Մի անգամ, երբ Էրիկսոնը յոթ տարեկան էր, տեսավ, որ հայրը փորձում է հորթուկին քշել գոմը։ Հայրն ամբողջ ուժով քաշում էր պարանը, բայց հորթը համառում էր ու չէր ուզում շարժվել։ Էրիկսոնը հռհռաց ու սկսեց ծաղրել հորը։

-Որ էդքան խելոք ես, ինքդ ներս տար,-ասաց հայրը։ Էրիկսոնը որոշեց ոչ թե պարանը քաշել, այլ մոտենալ հորթին հետևից ու պոչը քաշել։ Հորթն անմիջապես վազեց առաջ ու մտավ գոմը։

Քառասուն տարի անց այդ երեխան հորինեց «Էրիկսոնի հիպնոսը»՝ մի միջոց, որի ժամանակ հիվանդին դիմում են անսպասելի առաջարկով։ Հնարքի էությունը հետևյալն է։ Ենթադրենք ձեր երեխան չի հավաքում իր սենյակը։ Եթե ասեք, որ հավաքի, կհրաժարվի։ Բայց եթե թափթփվածությունը շատացնեք, ավելի շատ խաղալիքներ ու հագուստ բերեք ու լցնեք էդտեղ,երեխան կասի. «Ասպես չի լինի. հարկավոր է կարգի բերել այստեղ»։

Մարդկության պատմության մեջ «անսպասելի առաջարկի» մեթոդը, գիտակցված, թե ենթագիտակցությամբ, մշտապես օգտագործվում է հարյուրամյակներ շարունակ։ Երկու համաշխարհային պատերազմ ու միլիոնավոր զոհեր պետք եղան, որ Ազգությունների լիգան ստեղծվի, հետո էլ՝ ՄԱԿ-ը։ «Մարդու իրավունքների դեկլարացիան» ընդունելու համար հարկ եղավ բռնակալների գազանություններն ապրելու։ Չերնոբիլը պետք եղավ անհրաժեշտ մակարդակի պաշտպանությամբ չապահովված ատոմակայանների վտանգը հասկանալու համար։

 

  1. Լրացրու բաց թողած տառերը։

Հանկար- նրա սիրտն այնպես թ-թ-աց, որ կարծես ուզում էր պատ-ել կուր-քը և դուրս ընկնել։ Նա տեսավ իշխանուհուն և առա- շա-ժվեց դեպի նա։ Նրանք սե-մեցին միմ-անց ձե-քը։ Նույն լ-ությամբ նրանք անմի-ապես դիմեցին դեպի անտառ։ Ուղե-ցողը կո-քից նայում էր նրան։

 

  1. Կետադրիր նախադասությունները։
    • Փառանձեմը ձեռքերով ծածկեց երեսը ընկավ բազմոցին և քիչ անց հայրը լսեց նրա հեկեկոցը։
    • Անդոկ իշխանն արցունք չէր սիրում նա անմիջապես մոտեցավ դստերը և խնդրեց դադարեցնի լացը։
    • Երեխաներն ու կինը գնում են դպրոց հայրը գործարան։
    • Ես և իմ ընկեր Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար։
    • Այստեղ նույնպես լսվում էր ծղրիդի ճռինչը քաղցած մանկան լացի պես համառ։