12.19.2016

19-23-12 Շաբաթվա առաջադրանքները

19-23-12 շաբաթվա առաջադրանքները՝ հատուկ

Բարդ ստորադասական նախադասություն, կապակցման միջոցները, կետադրությունը։

  1. Գտի՛ր երկրորդական նախադասությունները, որոշի՛ր, թե որ անդամի ինչ լրացում են դրանք։ Ամեն նախադասության կողքին գրի՛ր կապակցման միջոցը, նշի՛ր, թե ինչ միջոց է՝ շաղկա՞պ, հարաբերական դերանո՞ւն, հարաբերական-հարաբերյա՞լ, թե՞ վերաբերական։
  • Նա ունի լայն ճակատ, որ լուսնի տակ պղնձագույն է երևում։
  • Ինչ-որ մեկը Սևակին ասաց, որ արդեն իրենց են կանչում։
  • Հետո ծլում և մեծանում է լայնեզր քեղը, որի տերևի կպած տեղը մրմռում է։
  • Պահեստի առաջ հաճախ չոխում են ուղտերը, որոնք տիկերով նավթ են բերում։
  • Մի առանձին բան չի ավելանա, եթե հիշատակենք նրա անունը։
  • Միայն նրանց որդիները, որ առաջադիմական էին, երբեմն զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին։
  • Խոսքը շարունակեց Հայկը՝ ուրախ, որ ընդհատեց լռությունը։
  • Որ ավազանում մկրտվում եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ, չէ՞։
  • Դա նշան է, թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել։
  • Նրան թվում էր, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։
  1. Կետադրիր տրված նախադասությունները։
  • Ձեռքը մեկներ քրոջը որ ավարտել էր արտասանությունը։
  • Այդ ձին էին ուզում բռել զինվորները որոնք երկար պարանները թևներին փաթաթած շպրտում էին գերության օղակը։
  • Նա իմ աչքում դրձավ այն կետը որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը։
  • Այս փողոցն ունի այնպիսի հատկանիշներ որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները։
  • Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ։
  • Սկսենք հարավից որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր։
  • Շողոքորթ կեղծությամբ էր նրան նայում Շողուց Ալեքը որին շշմեցրել էր այդ տեսարանը։
  • Բայց այս բոլորից գյուղը հասկացավ միայն այն որ դրությունը ծանրանում է նոր փորձանքներ են սպասվում։
  • Այսօր դու խոսեցիր այնքան որքան չէիր խոսել մի ամսում։
  • Ես չպիտի մոռանամ իմ լեզուն իմ սովորությունները որպեսզի վերադարձին ինձ օտար չհամարեն։

 

ՀԱՏՈՒԿ

  • Լրացրու անհրաժեշտ տառը կամ տառակապակցությունը.

ձ-ծ-ց
անցուդար-, վերամբար-, փոր-անք, հանդեր-անք, հերար-ակ, հասարակա-, փղ-կալ, տր-ակ, դեղ-ենի, ար-ակուրդ, պախուր-, գլուխկոն-ի, կ-կտուր, խե-գետին, վեհապան-, ձվա-եղ, վեր-անել, ակնա-անք, ճրագալույ-, անդամալույ-, ուղեր-, անե-ք, ատաղ-ագործ, հանդիպակա-, վեր-անել.

ջ-ճ-չ
զղ-ալ, բա-կոն, խո-կոր, չղ-իկ, զեղ-ել, թր-ոց, անզի-ում, ա-լիկ, մի-ատ, բրդու-,    գո-ի, աչալուր-, ա-պարար, մահի-, ակնակապի-, այծենակա-, կիր-, ծխամոր-.

 

  • Կարդա տեքստը, դուրս գրիր քեզ անհասկանալի բառերը, սովորիր դրանց բացատրությունը։

Թայվանի գլխիվայր տունը

Ձեր աչքերը ձեզ չեն խաբում, ձգողականությունը հաղթահարող բանալին գտնված չէ: Իհարկե անսովոր է գլխիվայր շրջված տուն տեսնելը:
Եռահարկ այս առանձատունը Թայվանում կահավորված է իրական չափսերի կահ-կարասիով և առաստաղին զարմանալիորեն ամրացված մեքենայով: Հարյուրավոր այցելուներ են եկել այս ամերիկյան ոճի տունը, որ լուսանկարվելու համար շատ լավ միջավայր է։ Տան մակերեսը 334 քառակուսի մետր է, ունի հյուրասենյակ, լոգարան և ավտոտնակ, կառուցումը տևել է մոտ երկու ամիս և արժեցել է խելքից դուրս գումար՝ 600,000 դոլար:

Այս ցուցհանդեսը, իրոք,  թվում է՝ իրերը գլխիվայր է շրջում։

https://youtu.be/GAA0mqDBUYo

  • Պատասխանիր հարցերին.
  1. Որտե՞ղ է գտնվում այս տունը։
  2. Որտե՞ղ է ամրացված իրական չափսերի ավտոմեքենան։
  3. Ի՞նչի համար են այցելուները գալիս այս տունը։
  4. Որքա՞ն է տան մակերեսը։
  5. Տուն ունի՞ գրադարան և աշխատասենյակ։
  6. Ինչքա՞ն ժամանակում է կառուցվել տունը։
  7. Որքա՞ն է արժեցել տան կառուցումը։
  8. Կուզեի՞ր այդպիսի տանն ապրել։
  • Փակագծում գրված բառը դիր ճիշտ ձևով՝ նայելով ընդգծված բառերին։
  1. Այս տունը կառուցել են Թայվանում և (ծախսել) 600.000 դոլար։
  2. Իմ ընկերը եղել է Թայվանում և (գնալ) այս տունը։
  3. Բոլորը գնացել են դասարան, իսկ ես (մնալ) գրադարանում։
  4. Վարդանը լսել է նորությունները, իսկ Անահիտը (կարդալ)։