11.02.2016

Սովորողների փոքադրությունների ընթերցանություն, քննարկում։

Բայի լրացումներ. խնդիրներ

Անջատման, միջոցի և վերաբերության խնդիրներ։

  1. Գտիր, թե բացառական հոլովով դրված բառը նախադասության ինչ անդամ է.
  • Դահլիճում բոլորը հուզվել էին բանախոսի ճառից։
  • Քիչ հետո մեր ճանապարհները բաժանվում են իրարից։
  • Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ ու պատմություններ անում անցած-գնացած օրերից։
  • Բրուտը դեղին կավից գավ ու կուժ էր կերտում։
  • Մի պահ նա զարմացավ, թե ինչքան բան էր հիշում Լուսիկից։
  • Շունչներս պահած՝ տեղեկությունների էինք սպասում պատերազմից։
  • Անձրևից թրջվել էին կոշիկներն ու շարերը։
  • Հարևանուհու այդ անորոշ բացականչությունից խորշում էր Սոնա մայրիկը։

 

  1. Գտիր միջոցի անուղղակի խնդիրները.
  • Փառանձեմը մի ժանգոտ դանակով էր քաղհանում կոտեմի մարգը։
  • Հնագետը ձեռքով քարը շոյում էր, սրբում գրերի վրայի հողը։
  • Մի քանի րոպեում երկինքը պատվեց ամպերով, օրը մթնեց։
  • Այդ ժամանակ Լևոնը մի քանի կտրուկ հարցերով տեղն է գցում խոսակցությունը։
  • Հիշատակված խոռոչը չէր երևում, որովհետև ծածկված էր հողով։
  • Հրանտը բռով ջուրը մոտեցնում էր թռչնակի կտուցին։
  • Տունը լցվեց երեխաների ծափ ու ծիծաղով։