Ջոն Ֆաուլզի «Մոգը»

1093554_0Աշխարհը թատրոն է։ Ամեն մարդ իր դերն ունի և առանց կռիվ-բողոքի կատարում է այդ դերը։ Նույնիսկ չի հարցնում՝ ով, երբ, ինչպես կամ ինչու է իրեն հենց այդ դերը հատկացրել։ Բայց թատրոնն իր կանոններն ունի, և բողոքն առաջանում է, հենց ինչ-որ մեկն այդ կանոններն է խախտում։
Ֆաուլզի վեպն այդ թատրոնի մասին է։ Թատրոնը բեմադրված է քեզ համար ու քո գլխին։Դա քեզ տանելու է մինչև քո էությունը, որտեղ առնչվելու ես քո իսկ ստին, քո իսկ «պատահականությանը» և այն կետին, ուր ինքդ ես թատրոնի բեմադրիչը կամ ինքդ ես «աստված խաղում»։ Շարունակել կարդալ

Advertisements

Յուրաքանչյուր սովորողի կրթական պահանջմունքը

ճամփորդություն Աշտարակով 102— Չեմ հասկանում… Ուզում եմ՝ իմանամ, ուզում եմ` սովորեմ…
Եվ ես թևաթափ եմ լինում։ Ինչպե՞ս բացատրեմ, որ գոյականը գոյություն ունեցող ամեն բան է։ Հա, սեղան, սենյակ, ընկեր… Իսկ «սո՞ւտը»… Դա գոյություն ունի՞։
Առաջ առիթ չէի ունեցել ուշադրություն դարձնելու թույլ լսող մարդու սովորելուն։ Ի՞նչ պիտի սովորի, ի՞նչ է սովորել մինչև հիմա, ինչպե՞ս է սովորել. կարդալո՞վ։ Շարունակել կարդալ

Հայոց լեզվի քերականություն (ընտրությամբ առարկա)

Նախատեսվում է շաբաթական 4 ժամով (136 ժամ տարեկան)
Ուղղված է 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողներին
Դասընթացի մասնակցից պահանջվում է հետաքրքրվածություն առարկայով։
Շարունակել կարդալ

Նախագծային ուսուցումը՝ կյանքի դպրոց

 

DSC08866Դասը, ծրագիրը, հմտությունը, վարժանքը ընդհանուր «սննդակարգի» չափաբաժիններ են, որ ավանդաբար գդալ առ գդալ տալիս ենք սովորողներին, հետո հետևում, որ մարսեն, ու հետո հաջորդ չափաբաժինն ենք տալիս։ Շատերի համար սա սովորելու ընդունելի և ապահով տարբերակ է։ Բայց կա ուրիշ մի եղանակ։ Սովորողն առանձնապես չի կենտրոնանում ո՛չ սննդի, ո՛չ դրա մարսման վրա, այլ լծվում է ինչ-որ գործի՝ հընթացս ընդունելով «սնունդը» գործին անհրաժեշտ չափաբաժնով, և անհրաժեշտաբար  մարսում է։  Շարունակել կարդալ

Հրաչյա Աճառյանի «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն» աշխատությունը

10516663_246774288865017_182936904961251421_n

Կյանքը լեզվաբանությանը, մասնավորապես բառագիտությանն ու բառարանագրությանը նվիրած գիտնականը հայտնի է իր ամենախոշոր գործերով՝ Անձնանունների բառարան, Արմատական բառարան, որոնք գրել է բավականին հասուն տարիքում։ Բայց ոչ մի լիակատար աշխատանք դատարկ տեղում չի ստեղծում. այսօր առաջարկում եմ դիտարկել Աճառյանի վաղ շրջանի աշխատություններից մեկը՝ Թուրքերեն փոխառյալ բառերը Պոլսի հայ ժողովրդական լեզվի մեջ Վանի, Ղարաբաղի և Նոր Նախիջևանի բարբառների համեմատությամբ։ Շարունակել կարդալ

2015-2016 ուստարվա բովանդակային ծրագիր

2-րդ կիսամյակ

11-րդ դասարան

Գրականություն

  • Դիջիթեք-2016-ին և փետրվարյան մյուս ստուգատեսներին սովորողների անհատական կամ խմբաին աշխատանքների ներկայացում (վերանայում, խորհրդատվություն, շտկումներ)
  • Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց (ըստ 2015-2016 ուստարվա օրացույցի). ստեղծագործությունների ընթերցում, քննարկումներ, վերլուծություններ, ուսումնական նյութերի պատրաստում։
  • Լևոն Շանթ. «Հին Աստվածներ» դրաման
  • Դանիել Վարուժան. բանաստեղծություններ, պոեմներ
  • Դերենիկ Դեմիրճյան. պատմվածքներ, «Հայը» էսսեն։
  • Արտասահմանյան գրականություն. Գարսիա Մարկես, Հարուկի Մուրակամի, Բորխես, ճապոնական բանաստեղծություն՝ թանկաներ և հոկքուներ։

Շարունակել կարդալ

Երկինքը՝ գետնին

thezis_mini07012015_21-704x400Սբ.Եփրեմ Ասորի (IV դար)

Այս գիշերը խաղաղություն ու լռություն է բերում տիեզերքին։ Սա Մեղմության գիշերն է, դրա համար թող ամեն մեկը մի կողմ դնի բարկությունն ու խստությունը։ Շարունակել կարդալ