Հայոց լեզվի քերականություն (ընտրությամբ առարկա)

Նախատեսվում է շաբաթական 4 ժամով (136 ժամ տարեկան)
Ուղղված է 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողներին
Դասընթացի մասնակցից պահանջվում է հետաքրքրվածություն առարկայով։
Շարունակել կարդալ

Advertisements

Հունվարի 11-15-ի աշխատանքները

11-րդ դասարան

  1. Հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի նախապատրաստում։
  2. Դիջիթեք-2016-ի աշխատանքների նախապատրաստում։
    ա) Մարիամ Գևորգյան.«Իրանական ժամանակակից պոեզիա»
    բ) Էրիկ Ոսկանյան «Ռուսական պոեզիա-20-րդ դար»
    գ) Աննա Մաթևոսյան, Մարիամ Գևորգյան. «Ռադիոնյութը՝ սովորելու միջոց» (աուդիոնյութ)
  3. Ջորջ Օրուելլի «Անասնաֆերմա» վիպակի ընթերցանություն և քննարկում։ (Քննարկումը առցանց էր)
  4. Մեծարենցի բանաստեղծությունների ընթերցանություն, քննարկում, մեկական բանաստեղծության ներկայացում ձայնագրության կամ ֆոտոֆիլմի տեսքով։ 1, 2, 3, և այլն։

Շարունակել կարդալ

Լրացուցիչ կրթության նախագծեր

Ռադիո

Աուդիոնյութն արդեն հիմնավոր տեղ ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական լեզվագործունեության մեջ։ Մեր սովորողները կարողանում են կիրառել թվային ձայնագրիչը, ոմանք նաև հմտորեն մոնտաժ են անում։ Ռադիոնախագծերը նաև նպաստում են սովորողի մեջ զարգացնելու էվրիստիկ խոսքի, հարց ու պատասխան կազմակերպելու, լսելու, ինչպես նաև արտասանական մի շարք հմտություններ։ Շարունակել կարդալ

Սեպտեմբեր ամսվա արածները

  1. Կոմիտասյան ընթերցումներ (Կոմիտասը՝ հուշերում), երգում ենք Կոմիտաս, ուս.նյութ՝ Կոմիտասը նկարիչների աչքերով։ (Կոմիտասյան օրերին ընդառաջ) 12, 3
    Կ
    ատարված է՝ Կոմիտասը՝ հուշերում , Կոմիտասը նկարիչների աչքերով, Կոմիտասի թանգարանում (ռադիոնյութ)։
    «Երգում ենք Կոմիտաս»՝ ձայնագրություն պիտի լինի, ընթացքի մեջ է։

Շարունակել կարդալ