Հաշվետվություն «Ժայռ»եռօրյա ճամբարի

13669738_1204543576231435_1774509174522110131_n
Սևան, «Ժայռ», 2016-հուլիս

Հուլիսի 16-18-ը Սևանի «ժայռ» ճամբարում իրականացվեց հավաք սովորողների, դասավանդողների և ծնողների մասնակցությամբ՝ ընդհանուր հաշվով՝ 21 հոգի (ցուցակը կցվում է)։ Խմբի ղեկավարն էինք ես և Թամար Ղահրամանյանը։ Նախագիծը՝ այստեղ։
Ճամբարը մարզական-հայրենագիտական-էկոլոգիական ուղղվածություն ուներ։ Ընթացքում «Էկոլոգիական նախագծի» շրջանակներում ուսումնասիրվել է տարածքը՝ իր բուսական ու կենդանական բովանդակությամբ։ «Հայրենագիտություն» նախագծի շրջանակներում քայլել ենք առափնյա տարածքում, ուսումնասիրել մոտակա սարերը, ուշադրություն դարձրել երկաթուղու, ավտոճանապարհի, հեծանիվի և հետիոտնի համար նախատեսված (կամ չնախատեսված) ճանապարհի տեղակայումը։ Շարունակել կարդալ