Ինտերակտիվ իմպրովիզացիոն թատրոն

Սովորողները գրում են իրենց համար հետաքրքիր պերսոնաժների անուններ և գրածները հավաքում ընդհանուր «գլխարկի» մեջ։ Մի ուրիշ գլխարկի մեջ հավաքում են այն տարածքների, վայրերի անուններն ու նկարագրությունը, որոնք ուզում են տեսնել որպես գործողության վայր։

Հետո բոլոր սովորողները բաժանվում են 2 խմբի։ Խմբերից մեկի անդամը հանում է գործողության վայրը, մյուսը հանում է պերսոնաժը։ Թե ինչ է անում այդ պերսոնաժն այդ վայրում, խաղացողի երևակայության գործն է։ Ամեն 1-2 րոպեն մեկ թիմերը հերթով հանում են նոր պերսոնաժներ, որոնք միանում են արդեն եղածներին և գործում եղած իրադրությանը համապատասխան։ Նոր վայր կարելի է հանել ավլի ուշ՝ 10 րոպե հետո։

Ներկայացումն ավարտվում է, երբ տրամադրված ժամանակն է ավարտվում։

Պահպանելու համար ընթացքում կատարվում է նկարահանում։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ -23

Անահիտ Ամիրխանյանի ջոկատ
Մարիամ Բարսեղյան


Ժաննա Հակոբյանի ջոկատ

Խմբային

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ -22

Հերմինե Գևորգյանի խումբը

Իրինա Ապոյանի խումբը