Գրականության դասը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ (կամ 3-1 լսարան)
Ժամը՝ 11։55-12։35
Նկարագրություն
Ա․ Սովորողներից մեկը (10-րդ դասարանից մեր դպրոցն ընտրած) ներկայացնում է պետական ծրագրով նախատեսված գրականության նյութերը եւ պատմում դասի ընթացքի մասին։ Ներկայացնում է հիմնականում դրական կողմերը։
Բ․ Երկրորդ սովորողը ներկայացնում է գրականության տարբեր ուսուցիչների բլոգների ուսումնասիրման հիման վրա գրականության դասավանդումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Հետո իր բլոգով ներկայացնում է իր այս տարվա գրականության դաասընթացը, նշում սովորածը։ Կանգ է առնում դրական կողմերի վրա։
Գ․ Մասնակիցները 1 րոպեի ընթացքում կարճ գրառում են իրենց նկատառոմները, որոնց շուրջ կարճ քննարկում է ընթանում։
Հեղինակայինը՝ սովորողները քննարկում են այլընտրանքային ծրագիրը, դատողություններ են անում տարբեր ուսուցիչների հեղինակած եւ պաշտոնապես առաջարկվող ծրագրերի մասին։

Լուսաբանումը

Լուսանկարներ

Արդյունքները

Գոհար Արղության

Մերի Թոռունյան

Մարիամ Հվհաննիսյան

Լուսի Ղարիբյան