09.16.2019

  1. Ձևաբանության առարկան։ Խոսքի մասերը՝ ըստ արտահայտած իմաստների՝ նյութական, քերականական և վերաբերմունքային իմաստ ունեցող խոսքի մասեր։
  2. Գոյական, հիմնական հատկանիշները։ Հատուկ և հասարակ գոյականներ։ Բաղադրյալ հատուկ գոյականներ։

Առաջադրանք. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

11-երի հայոց

Գոյականի հոգնակի թվի կազմությունը. հոգնակիակերտ մասնիկներ։ Ընդհանուր կանոններից շեղումները՝

Ներ՝ միավանկ, գրաբարում վերջնահնչյուն ն ունեցողները՝ մատն, մուկն, ձուկն, հարսն, եզն, նուռն, գառն, լեռն, թոռն, ծոռն, բեռն, դուռն, ծունկն:

Եր՝ բազմավանկ բառերում. վերջանում են միավանկ գոյականով՝ դեղատուն, ձեռագիր, նստացույց, հանքահոր, փառատոն…

Ներ՝ բայարմատով ավարտվողները՝ մեծատուն (մեծ տուն ունեցող), վիպագիր (վեպ գրող), ժամացույց (ժամ ցույց տվող), հանքափոր (հանք փորող)….

Գաղտնավանկով երկվանկ բառերից՝

  • առաջին վանկը գաղտնավանկ՝ ներ՝ գրիչներ, մկրատներ, բռնակներ….
  • երկրորդ վանկը գաղտնավանկ՝ եր՝ տետրեր, արկղեր, աստղեր…

Կին, մարդ, պարոն, անձ՝ կանայք, մարդիկ, պարոնայք, անձիք։ Ցի ածանցով վերջացողները կարող են և ք-ով կազմվել՝ քաղաքացի-քաղաքացիք, երևանցի-երևանցիք։  Կողմնակից-հավքականություն նշանակողները՝ ենք-Գրիգորենք, Արմենենք…

Անեզական գոյականներ՝ Ալպեր,  Ամերիկայի Միացյալ Նահանգներ …

Անհոգնական գոյականներ՝

  • Նյութ ցույց տվողները՝ երկաթ, ջուր, հաց….
  • Վերացականները՝ երազանք, սեր, հավատարմություն, հոգածություն…
  • Հավաքական գոյականներից՝ նամականի, աշակերտություն, ուսանողություն…
    Կան հավաքականներ, որոնց հոգնակին նշանակում է տեսակներ՝ ժողովուրդներ (տարբեր ժողովուրդ), ջրեր (տեսակավոր ջրեր)։

 

Առաջադրանք. Կազմիր տրված գոյականների հոգնակին.

11-եր1