Բլոգավարություն սկսնակների համար

Ուսուցիչների աշնանային դպրոցի շրջանակներում անցկացվելու է հոկտեմբերի 24-26-ը, ժամը 10:00-11:00, 3-1 լսարանում։

Եռօրյա նախագիծ

1-ին օր

Զրույց՝ բլոգի անհրաժեշտության մասին։ Անձնական և ուսումնական բլոգների տարբերությունը։ Բլոգը՝ որպես տեղեկատվություն տարածելու միջոց։

Բլոգի ստեղծում (wordpress.com-ի կամ այլ տիրույթում)։ Ձևանմուշներից ընտրություն։ Ձևավորում։ Լեզվի ընտրություն։ Վերնագիր, ենթակայությունը («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր), բլոգավարի մասին տեղեկություններ, հիմնական բաժինները։ 

2-րդ օր

Էջ և գրառում։ Գրառման հմտություններ։ Էջի հնարավորությունները։ Գրառման ձևավորումը, նկարի, PDF կամ այլ փաստաթղթի ներմուծումը, խմբագրումը, պահպանումը։

Գործնական՝ տեքստի, նկարի և այլ փաստաթղթի տեղադրում, ձևավորում, խմբագրում։

3-րդ օր

Բլոգի բովանդակությունը։ Լեզուն։ Գրագիտության անհրաժեշտությունը։

Գործնական՝ նյութի ստեղծում, խմբագրում, տեղադրում, ձևավորում և այլն։