Դարձվածքները տարբեր լեզուներով

Աշխատարան

Մասնակիցները՝ դասավանդողներ, սովորողներ

Տևողությունը՝ 45-60 րոպե

Ընթացքը՝

  1. Զրույց՝ «Դարձվածքը և դրա նշանակությունը։ Դարձվածքի առաջացման պայմանները, աղբյուրները»։ Ասացվածքների ընդհանրական իմաստը։
  2. Դարձվածքային և ասացվածքային մտածողության տարբերությունները տարբեր լեզուներում (մասնակիցները հիշում-առաջարկում են հայերեն դարձվածքներ, ապա միասին գտնում են դրա համարժեքը այլ լեզուներում, փորձում են բացատրել փոխաբերության իմաստը)։ Դարձվածքների և ասացվածքների կիրառումը տարբեր իրադրություններում տարբեր լեզուներով (որ ոճին են հատուկ դարձվածքները, որտեղ ոչ մի կերպ չի կարելի դարձվածք օգտագործել, ինչ է տալիս խոսքին և ինչ կխաթարի, եթե չափից շատ դարձվածքներ օգտագործենք)։
  3. Փորձ-խաղ՝ բաժանվում ենք խմբերի, փորձում ենք միայն դարձվածքներով հարց ու պատասխան կազմակերպել։ Թարգմանում ենք արդեն ասածը տարբեր լեզուներով։
  4. Ամփոփում՝ ով ինչ սովորեց (թեկուզ մի դարձվածք այս կամ այն լեզվով)։

Դարձվածքներ՝ տարբեր լեզուներով

  1. պարսկերեն
  2. թուրքերեն
  3. ֆրանսերեն
  4. անգլերեն
  5. իսպաներեն
  6. վրացերեն
  7. ռուսերեն