Առավոտյան ընդհանուր պարապմունք

փետրվացի 26-մարտի 1

26.02.24

  1. Բարի լույս կրթահամալիր
  2. Միասին կարդում ենք Չարենց.

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Շարունակել կարդալ

Համեցեք զրույցի շիզոֆրենիայի մասին

Օրը՝ փետրվարի 6-ին (երեքշաբթի)
Ժամը՝ 13։00
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Բանախոս՝ Նարե Մելիքյան՝ 10-րդ դասարան
Օգնական՝ Հարությունյան Էմիլ
Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ։

Աշխատակարգ՝
30 ր՝ ներկայացման համար, 15 ր՝ հարցերի եւ քննարկման համար։

Հետաքրքրված անձանց ներկայությունը խիստ ցանկալի է։

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Յուրահատուկ հատված է մեզանում ուսումնական 2-րդ շրջանը։ Մի տեսակ նման է բախտախաղի․ ո՞վ կլինի քո ջոկատում, ի՞նչ սպասելիքներ կունենա քո առաջարկած ծրագրից ու ընդհանրապես ուսումնական տվյալ հատվածից, որքանով կհասցնես ճանաչել նրանց, ովքեր նոր են քեզ միացել, եւ կհասցնե՞ս ադապտացնել քո մտահղացումն այնպես, որ հնարավորինս շատ սովորող ներգրավես։
Բայց այս ամենի հետ ամենակարեւորը միասին լինելու, միասին գործելու-ապրելու հաճույքն է․ ինձ համար հաճույք էր այս շրջանում ինձ մոտ հայտնված սովորողներին բացահայտելը։

Շարունակել կարդալ

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

«Սովորել, սովորել, սովորել…» մարաթոնային վազքում կանգ առնելու, հետ նայելու պահն է.
Ի՞նչ հասցրինք, ինչը մոռացանք, ո՞րն էր ընտրած-նախատեսածը, ո՞րը եղավ ակամա։

Շարունակել կարդալ

Ձմեռային մանկավարժական ճամբար

Ճամբարի օրակարգ

Դեկտեմբերի 25

  • 10։00՝ հավաք մանկավարժական խորհրդով․ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
  • 11։00՝ երաժտության պարապմունք սեբաստիա համերգասրահում/ պատրաստվում ենք ուրբաթ-համերգին և ուսումնական ժամերգությանը/
  • 11։30-ից՝ աշխատանք էլեկտրոնային մատյաններում
  • 12:15՝ ընդմիջում
  • 13:00՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով
Շարունակել կարդալ

Սեբաստացու օրեր․ գրքի քննարկում

«Սեբաստացին՝ եվրոպական և հայկական մշակույթների համակցող» տրամաբանությամբ՝

Քննարկում ենք Ջորջ Օրուելլի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը

Քննարկման օրը՝ նոյեմբերի 17
ժամը՝ 11։05
Վայրը՝ 3-1 լսարան

Շարունակել կարդալ