Ինտելեկտուալ ընթերցանություն և թարգմանություն

Ակումբի նախագիծ

Նպատակը՝ բոլոր մատչելի լեզուներով գեղարվեստական և տեսական հանրամատչելի գրականության գիտակցված ընթերցանություն, քննարկում, թարգմանություն, ուսումնական համացանցային նյութերի պատրաստում, տարածում։

Միջավայրը՝ Կրթահամալիրի բոլոր տարածքները, Երևանի այգիները, փողոցները, հուշարձանները, Հայաստանի Հանրապետության մշակութային օջախներն ու բնական հուշարձանները (դրանց մասին կարդալուց հետո տեղում ուսումնասիրելու համար), մերձհայաստանյան տարածքները (Ջավախք, Արևմտյան Հայաստան՝ մշակութային հետազոտություն անելիս)։

Նախագծեր՝

  • Գրական քննարկումներ
  • Պատմության, արվեստի, հոգեբանության, քաղաքագիտության և սոցիոլոգիայի թեմաներով քննարկումներ
  • Ներկայացումներ
  • Տեսադասերի պատրաստում և թողարկում TV-mskh-ում, Youtube-ում, սոցիալական ցանցերում։
  • «Թարգմանիչ» ամսագրի «վերագործարկում»։

Համագործակցություն

  • Օտար լեզուների ակումբների հետ
  • Արվեստի ակումբների հետ
  • TV-mskh-ի հետ
  • Հասարակագիտական առարկաների ակումբների հետ (Ազատ խոսքի, Իրավագետի, Հոգեբանի և այլն)։
  • «Թարգմանիչ», «Լուսաստղ», «Հեռադիտակ» էլեկտրոնային ամսագրերի, Blogmskh-ի հետ
  • Հայկական Վիքիպեդիայի հետ՝ հետաքրքիր հոդվածներ թարգմանելու դեպքում։

Թողնել մեկնաբանություն