Կլոր սեղան-քննարկում

Սեպտեմբերի 20 (անկախության բարձունք-2015) 064
Լուսագյուղի՝ 5-րդ դարի եկեղեցուց մնացած կամար

Սեպտեմբերյան բաց հավաքի շրջանակներում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13.00 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում հրավիրվում է Կլոր սեղան- քննարկում՝ «Ազատությունն ու կայունությունը կրթության գործում» թեմայով։

Քննարկվող կետերը՝

  1. Ազատությունը ենթադրո՞ւմ է սահմանափակումներ։ Ո՞ւմ համար են սահմանափակումները, դրանց սահմանը ո՞րն է։
  2. Արդյո՞ք բոլոր մարդիկ են համաձայն և ընդունակ տրված ազատություններից օգտվելու։ Ինչպես վարվել, եթե ուրիշի ազատության սահմանը ներառում է նաև քո ազատության տարածքը։ Արդյո՞ք «չափազանց ազատների» ոտնձգությունը չի խոչընդոտում կայուն դաշտ ստեղծելուն, որտեղ կրթվելը հարմար կլիներ մեծամասնության համար։

    Երկու խնդիրներն էլ վերաբերում են թե՛ դասավանդողներին, թե՛ սովորողներին։

Բոլոր հետաքրքրվողների ներկայությունը ցանկալի է։

Թողնել մեկնաբանություն