Գրական քննարկում. Ջորջ Օրուել. «Անասնաֆերմա»

Թեման1402834_771153279577643_1996084518_o՝ «Հասարակագիտություն և գրականություն» նախագծի շրջանակներում՝ «Հասարակական երևույթները Օրուելլի «Անասնաֆերման» առակում։

Մասնակիցները՝ 10-րդ դասարանի սովորողներ, հյուրեր։

Բովանդակությունը՝

  • Հեղափոխություն, նախադրյալները, համախմբման պայմանները, դրանց առկայությունը «Անասնաֆերմայում»։
  • Հասարակության շերտերը. Իշխանություններ և հասարակություն։ նրանց հարաբերությունները։ Դմբուզի, Բենիամինի, Մոլիի կերպարները։ Անդեմ հասարակությունը՝ հավեր, գառներ, շներ՝ ինչպես են սրանք դառնում իշխանավորների սատարը։
  • Իշխանավորների արտոնավոր դառնալու ճանապարհը հասարակության հանդուրժողականությամբ։ Իշխանավորների՝ իրենց իշխանությունն ապահովելու միջոցները։
  • Կարգախոս, հավերժական կառույցներ, հավաքներ. սրանց նշանակությունը իշխանավորների համար և հասարակության համար։
  • Ամփոփում՝ «Օրուելլի ուղերձը», որքանով ենք դրան համամիտ, որքանով՝ ոչ։-
  1. Թեման ներկայացնելու համար՝ 3-5 րոպե
  2. Խմբերով աշխատելու, պատրաստվելու համար՝ 10 րոպե
  3. Ամեն խմբի ներկայացման և մտքերի փոխանակման համար 5-7 րոպե
  4. Ամփոփման համար՝ 5-7 րոպե։

Թողնել մեկնաբանություն