Կրթահամալիրային լրատվություն

ճամփորդություն Աշտարակով 112
Օհանավաք

Մանկավարժական աշխատողի գարնանային  ճամբարի նախագիծ
Պարապմունքների վայրը
՝ Ավագ դպրոց, 3-1 լսարան
Փորձառության վայրը՝ Կրթահամալիրի տարբեր դպրոցներն ու հաստատությունները, ճամփորդության վայրերը։
Մասնակիցները՝ կրթահամալիրի՝ նախագիծն ընտրած դասավանդողներն ու սովորողները, այլ մասնակիցներ։

Մարտի 26

  1. Լրատվության կազմակերպման խնդիրները (ինչն է խանգարում օպերատիվ ու ամբողջական լրատվություն կազմակերպելուն)
  2. Լրատվության միջոցները (աուդիոլրատվություն և գրավոր լրատվություն)։ Դրանց առանձնահատկությունները նշանակությունը։ Դասավանդողի և սովորողի մասնակցության չափաբաժինը։

Մարտի 27

  1. Գրավոր լրատվության կազմակերպումը։ Լրտվական կաղապար, լրատվական լեզու (գրավոր լրատվություն կազմակերպելու փորձ)։
  2. Խմբագրում և հրապրակում։ Լրատվության օբյեկտիվություն և օպերատիվություն, դրանց նշանակությունը ընթերցող ունենալու համար։

Մարտի 28

  1. Աուդիոլրատվություն։ Բանավոր խոսքի առանձնահատկոււթյունները։ Հաղորդավարի և հաղորդման մասնակցի խոսքերը։ Մեջբերվող խոսք։
  2. Ձայնագրիչի հետ աշխատանք։ Շրջապատում լսվող ձայների նկատմամբ ուշադրություն։

Մարտի 29

  1. Աուդիոմոնտաժ։ Մոնտաժային ծրագրերի ուսումնասիրում։ Մոնտաժի միջոցով ունկնդրման համար հաճելի նյութի ստացումը։
  2. Աուդիոլրատվության կազմակերպում (փորձառություւն)։

 

Մարտի 30

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ՝ Աշտարակ։ Հանդիպում գործընկերների հետ։ Ընթացքում ուդիոլրատվության պատրաստում՝ տանը մոնտաժելու և հրապարակելու պայմանով։

1 thoughts on “Կրթահամալիրային լրատվություն

Թողնել մեկնաբանություն